Հայերեն


Հեղափոխություն Ֆրանսիայում. Ընտրության Կինդեր-սյուրպրիզը

Աշխարհ

ԼՐԱԳԻՐ / Ֆրանսիայում ավարտվել է նախագահի ընտրության առաջին փուլը, որում չի եղել բացարձակ հաղթող եւ ինչն «ավանդույթ» է Ֆրանսիայի համար՝ տեղի կունենա երկրորդ փուլ: Մայիսի 7-ին սպասվող քվեարկությանը ֆրանսիացիները կընտրեն անկուսակցական Էմանուել Մակրոնի եւ Ազգային շարժում ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի միջեւ: Նրանք ձայների 2-3 տոկոս տարբերությամբ դուրս են եկել երկրորդ փուլ: Մակրոնը հավաքել է 23 տոկոսից փոքր ինչ ավելի, իսկ Լե Պենը՝ 21 տոկոսից փոքր ինչ ավելի ձայն:
Ազգայնական ուժի առաջնորդը Ֆրանսիայում նախագահի ընտրության երկրորդ փուլ է դուրս գալիս երկրորդ անգամ: Առաջին անգամը Մարին Լե Պենը չէր, այլ նրա հայրը` Ժան Մարի Լե Պենը: 2002 թվականի նախագահի ընտրության առաջին փուլում նա հավաքել էր 16 տոկոսից ավելի ձայն, ինչն աննախադեպ էր մինչ այդ եւս մի քանի ընտրության մասնակցած Լե Պենի համար: Երկրորդ փուլում նա հավաքեց էլ ավելի շատ ձայն՝ մոտ 18 տոկոս: Դա Ազգային շարժման համար աննախադեպ ցուցանիշ էր, ինչը սակայն Լե Պենին չօգնեց խուսափել երկրորդ փուլում Ժակ Շիրակից կրած ջախջախիչ պարտությունից: Շիրակը ստացավ 80 տոկոսից ավելի ձայն: Դրա պատճառը սակայն ոչ թե Շիրակի բարձր վարկանիշն էր, որը շատ հեռու էր 80 տոկոսից, այլ Լե Պենի դեմ բոլոր մյուս քաղաքական ուժերի միավորումը եւ այսպես ասած վախը ազգայնական ուժի իշխանությունից: Բոլոր մյուս ուժերն իրենց ընտրողներին կոչ արեցին քվեարկել Շիրակի օգտին, ինչն էլ հանգեցրեց այդպիսի ահռելի առավելությամբ հաղթանակի:
Հայր Լե Պենը եւս մեկ անգամ մասնակցեց ընտրության՝ 2007 թվականին, երբ իշխանության թեկնածուն արդեն Նիկոլյա Սարկոզին էր: Ժան Մարի Լե Պենը ոչ միայն դուրս չեկավ երկրորդ փուլ, այլ զբաղեցրեց ընդամենը չորրորդ տեղը, մոտ 10 տոկոս արդյունքով, ինչը զգալի ցածր էր 2002 թվականի նրա արձանագրած աննախադեպ արդյունքից: 2007 թվականին երկրորդ փուլ դուրս եկան Սարկոզին եւ սոցիալիստ Սիգուլեն Ռուայալը: Սարկոզին հաղթեց նրան: Ի դեպ, Ռուայալը եղել է Ֆրանսիայի ներկայիս նախագահ Օլանդի կինը: 2012 թվականի նախագահի ընտրությանը արդեն սոցիալիստ Օլանդն էր երկրորդ փուլում գործող նախագահ Սարկոզիի մրցակիցը եւ հաղթեց նրան:
2011 թվականին էլ Ազգային շարժման թեկնածուն, որն արդեն Մարին Լե Պենն էր՝ կուսակցության առաջնորդի դերում հորը փոխարինած դուստրը, չարձանագրեց մեծ հաջողություն: Բայց, հետագա հինգ տարիները Մարին Լե Պենի համար հաջողության տարիներ էին, եւ նա խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրությունների մակարդակում արձանագրում էր շոշափելի առաջընթաց, այդ թվում Եվրախորհրդարանի ընտրությանը:
Ազգային շարժումը քայլ առ քայլ դառնում էր Ֆրանսիայի հիմնական քաղաքական ներկապնակի մաս, դուրս գալով այսպես ասած մարգինալ վիճակից: Դրան իհարկե էապես նպաստում էին թե Ֆրանսիայի, թե ընդհանրապես Եվրամիության համար մի քանի կարեւոր խնդիր՝ միգրացիոն խնդիրները, իսկ վերջին տարիներին նաեւ ահաբեկությունների շղթան, որ հատկապես ողբերգական ծավալում ունեցավ հենց Ֆրանսիայում: Մուլտիկուլտուրիզմի «ճգնաժամը» ունեցավ գրեթե համաեվրոպական արձանագրում:
Ֆրանսիայում այն արտահայտվեց Ազգային շարժում կուսակցության եւ դրա առաջնորդի դերակատարման ու վարկանիշի աճով: Դրան նպաստում էր նաեւ Ֆրանսիայի սոցիալ-տնտեսական բարդ վիճակը:
Նախագահ Օլանդի հնգամյա պաշտոնավարումը խոշոր հաշվով կբնորոշվի թերեւս երկու բացասական նշանով՝ անվտանգություն-ահաբեկությունների շարք, եւ չիրականացված սոցիալ-տնտեսական առաջընթաց:
Ահա այդ իրավիճակում, 2017 թվականի ընտրության առաջին փուլում Ազգային շարժման առաջնորդ Մարին Լե Պենը փաստորեն գերազանցում է 2002 թվականին հոր արձանագրած աննախադեպ 18 տոկոս ցուցանիշն ու առաջին փուլում ստանում 21 տոկոսից ավելի ձայն:
Բայց, մեծ է հավանականությունը, որ երկրորդ փուլում կկրկնվի պատմությունը, երբ մյուս թեկնածուները եւ ուժերը կամ դրանց մեծ մասը կոչ կանեն միավորվել Մակրոնի թեկնածության շուրջ, ինչպես 2002 թվականին՝ Շիրակի: Համենայն դեպս, Մակրոնին աջակցության մասին արդեն հայտարարել էր երրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Ֆիյյոնը, Մակրոնի շուրջ աջակցության կոչ են անում սոցիալիստները:
Մակրոնը ֆրանսիական քաղաքականության եւ հատկապես նախագահի ընտրության «Քինդեր-սյուրպրիզն» է: Ընդ որում, բառի նույնիսկ «բուն» իմաստով: Բանն այն է, որ նա 2007 թվականին ամուսնացել է իր նախկին ուսուցչուհու՝ Բրիջիտ Տրոնյեի հետ, որը նրանից մեծ է քառորդ դարով: Ընդ որում, այդ ամուսնությունն ունի բավական հետաքրքիր պատմություն: Մակրոնը սիրահարվել է ուսուցչուհուն դպրոցական տարիներին, սակայն ծնողները դեմ են եղել ամուսնությանը, հենց տարիքային մեծ տարբերության պատճառով:
Մակրոնը, ով 1977 թվականին ծնվել է Ֆրանսիայի հյուսիսի Ամյեն քաղաքում, մեկնում է Փարիզ, որտեղ սովորում եւ տնտեսա-քաղաքական կարիերա է սկսում: Սակայն նա չի մոռանում ուսուցչուհուն, ում սիրահարվել էր: 2007 թվականին նա 30 տարեկան հասակում այդուհանդերձ ամուսնանում է իրենից 24 տարի ավելի մեծ Տրոնյեի հետ, որը մայիսի 7-ին կարող է դառնալ Ֆրանսիայի առաջին տիկինը:
Ընդ որում, փորձագետների գնահատմամբ, սիրո այդ հուզիչ պատմությունը եւս կարող է զգալի լումա բերել Մակրոնի հաղթանակում, հաշվի առնելով ֆրանսիացիների արժեհամակարգային վերաբերմունքն այդ ամենի հանդեպ:
Քաղաքական եւ տնտեսական կարիերայի առումով Մակրոնն անցել է հետաքրքիր ճանապարհ, ներդրումային բանկիրից մինչեւ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Օլանդի կառավարությունում: Մակրոնը 2006 թվականից մինչեւ 2009 թվականը եղել է նաեւ սոցիալիստական կուսակցության անդամ: Սոցիալիստ Օլանդի նախագահության ընթացքում արդեն ոչ կուսակցական Մակրոնը նշանակվում է էկոնոմիկայի նախարար՝ 2014 թվականի օգոստոսին, սակայն կարճ ժամանակ անց հրաժարական է տալիս եւ ստեղծում «Առաջ» շարժումը, հայտարարելով, որ այն աջ կամ ձախ չէ: Կարճ ժամանակ անց Մակրոնը հայտարարում է նախագահի ընտրությանը մասնակցելու մտադրության մասին եւ հրապարակում գիրք-ծրագիր՝ «Հեղափոխություն» անվանումով, որը դառնում է բեստսելլեր:
Մակրոնը համոզված ատլանտիստ է, հանդես է գալիս անվտանգության ոլորտում ֆինանսական հատկացումներն ավելացնելու օգտին, համարվում է «եվրաֆիլ» գործիչ, ազատ շուկայի կողմնակից է, միաժամանակ հանդես է գալիս արտասահմանյան ներդրումների սահմանափակման օգտին, միգրանտների հանդեպ բաց դռների քաղաքականության կողմնակից է, բայց նաեւ հանդես է գալիս ահաբեկության դեմ կոշտ պայքարի՝ ոստիկանության, բանակի, հատուկ ծառայությունների ֆինանսավորումն ավելացնելու օգտին:
Կա տեսակետ, որ սոցիալիստական կուսակցության նախկին անդամ Մակրոնը սոցիալիստների «նախագիծն» է, որով նրանք փորձում են պահպանել իրենց ազդեցությունը եւ փաստացի իշխանությունը Ֆրանսիայում, ներկայում չունենալով իշխանության մնալու համար բավարար վարկանիշ:
Որքանո՞վ է այդ վարկածը հնարավոր, իսկ որքանով է «դավադրապաշտություն», ասելն իհարկե բարդ է: Բայց դրան հիմք ծառայում է հենց Մակրոնի կուսակցական անցյալն ու աշխատանքը Օլանդի կառավարությունում:
Բոլոր դեպքերում, Ֆրանսիայի նախագահի 2017 թվականի ընտրությունը վերջին մի քանի ընտրությունների ֆոնին ստացվում է թերեւս ամենաինտրիգայինը եւ ցանկացած ելքի դեպքում երեւի թե հեղափոխականը, հաշվի առնելով մի կողմից Մարին Լե Պենի գործոնը, մյուս կողմից այն, որ Մակրոնն իր ծրագիրը անվանել է հենց «Հեղափոխություն»:
Այդ ամենին զուգահեռ, Ֆրանսիայի նախագահի ընտրության ինտրիգը հատկապես բուռն է դառնում ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքի ֆոնին, որտեղ անսպասելի հաջողություն ունեցավ այսպես ասած «ոչ համակարգային» Թրամփը, որի նախագահության առաջին ամիսները սակայն ցույց տվեցին միաժամանակ, որ Թրամփը կարծես թե համակարգի որոշակի շերտի քաղաքական արդյունքի «ոչ համակարգային» մեխանիզմն էր ընդամենը:
Դրանից բացի, Ֆրանսիայի նախագահի ընտրության պարագայում հատկանշական է նաեւ այն, որ Փարիզը Եվրամիության առաջատարն է եւ ֆրանսիական քաղաքականությունն անկասկած զգալի ազդեցություն ունի Եվրամիության քաղաքականության վրա:
Ֆրանսիան առանձնահատուկ նշանակություն ունի նաեւ Հայաստանի համար՝ թե որպես բարեկամ պետություն երկկողմ կապի իմաստով, թե եվրոպական ընդհանուր քաղաքականության վրա ունեցած ազդեցության, թե նաեւ Արցախի խնդրում ներգրավվածության:
Նախագահի թեկնածուները՝ մասնավորապես երկրորդ փուլ դուրս եկած Մակրոնն ու Լե Պենը, այդ առումով բավական ականջահաճո հայտարարություններ են արել, թերեւս հայկական մոտ կես միլիոնանոց համայնքի համակրանքը շահելու համար: Ի՞նչ հետընտրական ազդեցություն կթողնի մայիսի 7-ին փաստացի այս կամ այն ելքի դեպքում անխուսափելի թվացող ֆրանսիական հեղափոխությունը Հայաստանին առնչվող հարցերի վրա:

Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ
Ամենադիտված