Ինչու՞ են արտագաղթում Հայաստանից
ՀասարակությունԼՐԱԳԻՐ/ Հայաստանից արտագաղթում են ոչ միայն նրա համար, որ կա արդարության ակնհայտ պակաս, աղքատության խայտառակ բարձր ցուցանիշ, իսկ մարդավարի փող աշխատելու համար պետք է անմարդկային ջանքեր գործադրել։ Դա մի կողմ` պարզ է, հասկանալի ու ակնհայտ։ Կան ավելի խորքային, հոգեբանական պատճառներ, որոնք աներկբայորեն մնում են վերոնշյալ անվիճելի հանգամանքների ստվերում։
Հայաստանից արտագաղթում են, որովհետև այստեղ մարդիկ զուրկ են սխալվելու իրավունքից։ Բոլորը խոշորացույցով հետևում են միմյանց ու անասնական հրճվանքով փորձում են դիմացինի ձախողումից շոու սարքել։ Շոուի մասշտաբներն ու դրսևորումները տարբեր են։ Նույնն է մեկ բան՝ թերությունը շփցնում են երեսին։ Մի տառ սխալ գրելը ոչ թե համարում են անփութություն, կամ մարդ ես` էդ մի բառն էլ չգիտի, այլ կոնկրետ՝ անգրագետ։ Երբ նոր են բաժանվել՝ անհաջողակ, երբ ձախողել են նույնիսկ առաջին նախաձեռնությունը՝ անտաղանդ, երբ մի ընթացք անգործ են՝ անպետք։ Մի խոսքով՝ ածականների ու որակումների պակաս չկա։
Հայաստանից արտագաղթում են, որ սխալվեն, սխալի վրա սովորեն ու նոր միայն հաջողության հասնեն։ Դա հաջողության ամենասովորական, ամենատրիվիալ ճանապարհներից է, որի գինը մեր երկրում չափազանց բարձր է։
շարունակությունը՝ կայքում