Պարսկուհին «Կռունկ» է երգել Եղեռնի հուշակոթողի մոտ եւ 2000 հատ թղթե կռունկ բաժանել
ԱմենաընթերցվածԱյսօր՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, Գյումրիում քաղաքացիներ, մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, զինվորականներ և հոգևորականներ այցելում էին Ջարդի կամ Հերհերի ձոր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նրանց շարքում էր Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ Իրանից Գյումրի ժամանած պարսկուհի օպերային երգչուհի Նիկա Աֆկարին: Վերջինս «Կամք» հուշակոթողի մոտ կատարեց Կոմիտասի «Կռունկ» երգը:
Նիկան եւ մայրը նաեւ իրենց հետ բերել էին թղթից պատրաստված կռունկներ, որոնք բաժանում էին ներկաներին: «Մենք ցանկանում ենք կենտրոնանալ այն երեք ողբերգական դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել աշխարհում: Դրանցից մեկը 1915 թվականի հայերի ցեղասպանությունն է, երկրորդը միջուկային զենքի կիրառումը Ճապոնիայում եւ քիմիական զենքի կիրառումը Իրանում: Այսօր մենք մեզ հետ բերել ենք 2 հազար հատ թղթից պատրաստված կռունկներ, որոնք բաժանում ենք, որպես խաղաղության կոչ»,-armtimes.com-ի հետ զրույցում ասաց Նիկա Աֆկարին: