106 «օրենքով գող» են բերման ենթարկել (ֆոտո)
Աշխարհ«Հրապարակ»-ը գրում է․
Ուկրաինայի Դոնցեկի մարզի Սվատոգորսկի շրջանում իրավապահների իրականացրած հատուկ գործողության արդյունքում բերման են ենթարկվել 106 քրեական հեղինակություններ եւ «օրենքով գողեր», որոնք ժամանել էին մասնակցելու համար Լյոխա Կրասնոդոնսկու հուղարկավորությանը: Այս մասին հայտնում է Корреспондент.net-ը: Վերջիններիս բերման են ենթարկել ստուգելու համար Ուկրաինայում նրանց գտնվելու օրինականությունը: Նրանք Ուկրաինա էին ժամանել Ռուսաստանից, Մոլդովայից Լուգանսկից եւ Դոնեցկից։