Brent-ը էժանացել է՝ մեկ բարելը 74,42 դոլար
Տնտեսություն
Հինգշաբթի նավթի գինն իջել է ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցի մասին լուրերի պատճառով, որի ընթացքում քննարկվել են ուկրաինական հակամարտությունը եւ դրա ավարտի համար բանակցային գործընթաց սկսելու հնարավորությունը։
Brent մակնիշի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 74,42 դոլար, ինչը 0,76 դոլարով (1,01 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Չորեքշաբթի այս պայմանագրերը նվազել են 1,82 դոլարով՝ մեկ բարելը 75,18 դոլար։
WTI նավթի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0,74 դոլարով (1,04 տոկոս)՝ մեկ բարելը 70,63 դոլար։ Նախորդ աճուրդի արդյունքներով այս պայմանագրերի արժեքը նվազել է 1,95 դոլարով՝ մեկ բարելը 71,37 դոլար։