Ամերիկան կկրճատի Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը
ԱշխարհForeign Policy հեղինակավոր պարբերականի տրամադրության տակ է հայտնվել ԱՄՆ Պետքարտուղարության բյուջեի վերաբերյալ փաստաթուղթ, որը բաղկացած է 15 էջից:
Փաստաթղթի համաձայն՝ Միացյալ Նահանգները զգալիորեն կրճատելու է զարգացող երկրներին տրամադրվող ֆինանսական օգնությունը՝ գումարները վերաուղղելով ազգային անվտանգության խնդիրներով զբաղվող ծրագրերին: Բացի այդ նախատեսվում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, որը հիմնականում պատասխանատու է այլ երկրներին օգնության համակարգման համար, կմիացվի Պետդեպարտամենտին: Տեղեկատվության համաձայն՝ Թրամփի վարչակազմը նախատեսում է կրճատումներ անել 2018թ. ֆինանսական տարում:
Ըստ բյուջեի նախագծի՝ Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կրճատելու է 77.3 տոկոսով: Նախատեսված 17.633 միլիոն դոլարի օգնության փոխարեն Հայաստանը կֆինանսավորվի 4 միլիոն դոլարով: 100 տոկոսով կրճատվելու է նաև Ադրբեջանին և Բելառուսին տրամադրվող օգնությունը, Վրաստանին տրամադրվող օգնությունը կկրճատվի 41.%-ով (47.512 միլիոն դոլարից մինչև 28 միլիոն դոլար):