Հայերեն


Միևնույն է վերադառնալու ենք․ նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի դա․ Վահե Հովհաննիսյան

Blog

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Արցախյան նոր օրակարգ
 
Արցախի Հանրապետության կայացման և արցախյան հարցի բանակցային պատմությունը՝ փաստաթղթերով, բանակցային ֆորմատներով, գաղտնի ու հայտնի մանրամասներով, ամբողջը զրոյացվեց այս իշխանության օրոք։

Հիմա բոլորովին նոր վիճակ է, և այդ վիճակը որևէ ընդհանուր բան չունի երեք նախագահների օրոք ընթացած բանակցային գործընթացի հետ։ Ամեն ինչ զրոյացվել է, բանակցային պատմությունը դարձել է պատմություն։ Սա է փաստը։
 
Այսօր մեզ անհրաժեշտ է նոր արցախյան կոնցեպտ։ Արցախը մնացել է առանց հայերի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում է. այս իրավիճակը նախկին բանակցային որևէ փուլում հնարավոր չէր ենթադրել։ Փորփրել նախկին բանակցային օրակարգերը՝ նշանակում է ընդամենը կուլ տալ Նիկոլի նետած խայծը, իսկ նրա բոլոր քայլերի հիմքում միայն սեփական իշխանության (և/կամ սեփական անձի անվտանգության) երկարաձգումն է։ Ուրեմն՝ արցախյան նախորդ բանակցային օրակարգերի այս ցավոտ քչփորումը հերթական անգամ օգուտ է տալու միայն մեկ մարդու, և այդ մեկ մարդը Արցախի գերեզմանափորն է։
 
Պետական մտածողությունն այն է, որ պետք է վեր կանգնել «իմ նախագահի օրոք ավելի լավ վիճակ էր, քան՝ մյուսի» թիմային մրցակցությունից։ Չի կարելի շարժվել ապագա պատմության դասագրքերում գրվելիքի մոտիվացիայով։

Եվ այս իմպերատիվ լրջությունը պետք է գա նախկին նախագահներից, և թիմերը դա պետք է ընկալեն որպես առաջ շարժվելու հրահանգ։ Բոլոր երեք նախագահների օրոք եղել է ավելի լավ վիճակ, քան հիմա է։
Հիմա ողբերգական փաստն այն է, որ Արցախում հայկականության շարունակություն ապահովելու համար մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր արցախյան օրակարգ։ Այդ՝ միակ առողջ օրակարգը սպասարկելու համար պետք է միավորվեն բոլոր երեք «նախկինների» ընդունակ ուժերը, որոնք կկարողանան պոկվել անձնական ամբիցիաների ու թշնամության թունավոր ու անհեռանկար ճահճից։ Այդ օրակարգը մեծ ներուժ ունի՝ իր շուրջ միավորելու նաև երիտասարդ, որևէ նախկին կամ ներկա իշխանական շրջանակների հետ չկապված, բայց այս երկրում իր ապագան տեսնող բազմազան խմբերին։ Կարող է միավորել արցախյան բզկտված հանրությանը, որի ներսում նույնպես այս իշխանական քարոզչախումբը հաջողել է տեղ-տեղ պառակտում սերմանել։
 
Միևնույն է վերադառնալու ենք
 
Նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի դա. Միևնույն է՝ վերադառնալու ենք։ Դրա համար կարող է պետք լինել մի քանի տարի, կարող է՝ մի քանի տասնամյակ։ Ինչքան էլ պահանջվի, ոչ ոք չի կարող հիմա ասել, սերունդներով սա պետք է փոխանցվի։ Նաև այս ձևով են շարունակական ազգ լինում։

Սա ոչ թե երազանք է, այլ՝ ազգային նպատակ, որը պահանջում է ռացիոնալ-մշտական աշխատանք։
 
Նոր արցախյան օրակարգը պարտավոր է իրատեսորեն գնահատել մեր հնարավոր բոլոր ռեսուրսները, պարտավոր է ընտրել ճիշտ հռետորաբանություն՝ փոփոխվող աշխարհում դաշնակիցներ գտնելու, սեփական նպատակները հասկանալի ու տարբեր ազդեցիկ շրջանակների համար ընդունելի շարադրելու համար։ Նոր արցախյան օրակարգը պետք է լինի ճկուն, եթե կուզեք՝ խորամանկ։ Ամենակարևորը՝ նոր արցախյան օրակարգը պետք է լինի խաղաղության օրակարգ՝ իր բոլոր բաղադրիչներով՝ ուժի հավասարակշռման, զսպման մեխանիզմներով, մարդկային ռեսուրսների ադեկվատ կառավարման, հանրության հետ մշտական երկխոսության ապահովմամբ, ու միաժամանակ չխաղարկի և չշահարկի հանրության համար նուրբ և ցավոտ կետերը։

Նոր արցախյան կոնցեպտի առանցքն ու նպատակը պետք է լինի Արցախում հայկականության շարունակությունը։
 
Իսկ որպես սկիզբ՝ փակել է պետք նախորդ բանակցությունների քննարկումը և դա թողնել շատ ավելի հետո՝ որպես Անկախ Հայաստանի պատմության քննության մաս։ Տեսականորեն ենթադրենք՝ երեք նախագահներից մեկն այս մրցավազքում հաղթեց. դրանից երկրի շահը ո՞րն է։ Դրանից ի՞նչ օգուտ՝ այս ծայրահեղ դժվար վիճակում։

Այսօր այս բանավեճը ոչ թե անպտուղ է, այլ դրա միակ պտուղը քաղում է գործող իշխանությունը։

Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին
Ամենադիտված