Հայերեն

Ինչ կատարվեց Ֆրանսիայում

Աշխարհ

ԼՐԱԳԻՐ/ Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցել են քաղաքական կուսակցություններ եւ խմբեր, որոնք ներկայացնում են Ֆրանսիայի խայտաբղետ խճանկարը:
Ընտրություններն ուղեկցվել են խայտաբղետ ու ոչ այնքան հասկանալի կատեգորիաներով: Այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչու են «Ազգային ճակատ» կուսակցությունը շարունակում ռադիկալ աջ անվանել, կարծես թե այն կոչ է անում վերաբացել համակենտրոնացման ճամբարներն ու կառափնարանները Փարիզի հրապարակներում:
Ժամանակին կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լը Պենը շատ կոշտ հայտարարություններ էր անում, որը Ֆրանսիայում եւ Եվրոպայում հասարակության տարբեր շերտերի վրդովմունքն էր հարուցում:
«Ազգային ճակատի» ներկայիս առաջնորդը կարողացել է վերակազմավորել կուսակցությունը եւ թույլ չի տալիս այդպիսի կոչեր: Այժմ ֆրանսիացիները դժվարությամբ են այդ կուսակցությունը ռադիկալ անվանում՝ չնայած նոր կատեգորիաներ դեռ չեն ընտրել:
Այդպես էլ չի պարզվել, թե որ ճամբարին է պատկանում ընտրությունների առաջին փուլի առաջատար Էմանուել Մակրոնը: Անկասկած, նա ֆրանսիական ապարատային բուրժուազիայի էլիտային է պատկանում, իր ամուր տեղն ունի իսթեբլիշմենթում, երիտասարդ է ու վստահ իր ուժերին: Սակայն նրա մասնակցությունն ընտրություններին քողարկում է առավել խոշոր կուսակցությունների դերը, որոնք հին ավանդույթներ ու ամուր սոցիալական կապեր ունեն:
Մակրոնն ինչ-որ չափով ներկայացնում է հասարակության այն շերտերը, որոնք ձանձրացել են ավանդական քաղաքական խմբերից: Նրանք հիմնականում երիտասարդ սերունդն են եւ իրական գիտատեխնիկական իսթեբլիշմենթը: Նրա առաջատարությունը վկայում է, որ Ֆրանսիան խորը պրոֆեսիոնալ ու սոցիալական արդիականացման կարիք ունի:
Ֆրանսիացիները որոշ հույսեր ունեն, որ հասարակությունում առաջ կգան նոր ու առաջադեմ երիտասարդ քաղաքական գործիչներ: Հասկանալի է, որ նրա հետեւում Ռոտշիլդն ու իր խմբավորումն են կանգնած, որը հասկանում է, որ Ֆրանսիայի ներկայիս հնացած առաջնահերթությունները Ֆրանսիային հերթական անգամ հետ կթողեն եւ կզրկեն ինդուստրիալ կարգավիճակից:
Կարելի է ենթադրել, որ Մակրոնը որոշ չափով հիշեցնում է Դոնալդ Թրամփին, որը հաղթահարել է ավանդական հանրապետական պոստուլատները եւ փորձում է երկիրը տանել արդիականացման ուղղությամբ:
«Ազգային ճակատը» շատ առումներով սխալ վիճակում է հայտնվել՝ Մարին Լը Պենը սխալներ է արել կարգախոսների մասով՝ նախեւառաջ ժխտելով եվրոպական նախագիծը, որ ֆրանսիական քաղաքականության հիմքն էր: Ֆրանսիացիները ոչ մի կերպ չէին կարող ընդունել դա, ինչպես բրիտանացիները, որոնք մինչեւ հիմա վստահ չեն բրէքզիթի հարցում:
Ֆրանսիայում, սակայն, Եվրամիության նկատմամբ վերաբերմունքը լրիվ այլ է, քան Մեծ Բրիտանիայում: Ֆրանսիան Եվրամիության բազային պետությունն է: Եթե չլինեին հակաեվրոպական թեզերը, հնարավոր է «Ազգյային ճակատն» ավելի լայն աջակցություն կունենար:
Բացի այդ, Մարին Լը Պենը ամբողջությամբ «վաճառվել է» ռուսներին, այսինքն՝ Վլադիմիր Պուտինին, ինչը լուրջ քաղաքական ճգնաժամ է ստեղծել իր համար: Ռուսներն իրենց գործողություններով շատ խորը խնդիրներն են ստեղծել թե ամերիկացիների, թե ֆրանսիացիների համար: Դա դաս կլինի Արեւմուտքի շատ քաղաքական ուժերի համար:
Այսպես թե այնպես, «Ազգային ճակատն» ընտրություններին 6 միլիոն ձայն է հավաքել, եւ դա հնարավոր չէ ժխտել: Այս կուսակցությունն արդեն չի կարող մարգինալ կոչվել, եւ, հնարավոր է, հաջորդ ընտրություններին կարողանա կոալիցիա ձեւավորել ձախ կամ աջ կուսակցությունների հետ, այսինքն՝ կտրուկ տրամադրվածների հետ:
Հետաքրքրություն է ներկայացնում Ժան-Լյուկ Մելանշոնը, որը գլխավորում է «Աննվաճ Ֆրանսիա» շարժումը եւ ստացել է ձայների 18 %-ը, եւ ումից շատ բան կարող է կախված լինել ընտրություններում: Անկասկած, Մելանշոնն ինչ-որ չափով կոմունիստներին եւ բազմաթիվ ձախ կազմակերպությունների ու խմբերի է ներկայացնում: Պետք է հասկանալ, որ հենց նրա խումբն է կանգնած ուժերի քաղաքական դասավորության մյուս բեւեռում: Հնարավոր է, այս կուսակցություններն կընթանան ֆրանսիական քաղաքականության մեջ ուժեղանալու ճանապարհով:
Չգիտես ինչու, ասում են, որ Էմանուել Մակրոնը սոցիալ-դեմոկրատ է, հավանաբար այն պատճառով, որ աշխատել է Ֆրանսուա Օլանդի կառավարությունում: Հաշվի առնելով նրա կապերն ու շփումները՝ դժվար է այդպիսի բան պնդել: Ավելի շուտ, Մակրոնը ներկայացնում է եվրոպական նախագծի գաղափարախոսությունը եւ պատրաստ է զարգացնել Եվրամիության պոստուլատները:
Արտաքին քաղաքականությունում Մակրոնն ամենայն հավանականությամբ ամուր կապեր կունենա ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ եւ քննադատաբար կվերաբերվի Ռուսաստանին, որքանով դա հնարավոր լինի ֆրանսիացիների համար: Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը, ներառյալ տարածաշրջանայինը, ավելի ակտիվ կդառնա՝ հենվելով ֆրանսիական շահերի վրա եւ հաշվի առնելով Եվրոպայի շահերը:
Այսպիսով, կասկած չկա, որ Ֆրանսիայում հաղթել է քաղաքական լիբերալիզմը՝ հաշվի առնելով նաեւ այն, որ «Ազգային ճակատի» եւ ձախ կուսակցությունների դիրքորոշումները լսվելու իրավունք ունեն, իսկ ցանկությունները՝ կյանքի կոչվելու, որոնց հետեւում միլիոնավոր մարդիկ են կանգնած:
Մինչեւ հիմա անհասկանալի է մնում, թե ինչու չեն կարողացել միավորվել Ֆրանսուա Ֆիյոնն ու Էմանուել Մակրոնը, որն է խնդիրը, սակայն երեւում է շուտով հասկանալի կդառնա այն, ինչ ընտրությունների ժամանակ հանելուկ էր մնում:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված