Հայությանը վերաբերող ի՞նչ կարևոր խոստումներ է տվել Մակրոնը
ԱշխարհՖրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների շուրջ ԼՐԱԳԻՐ-ը զրուցել է «Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքեանի հետ
Պարոն Չոլաքեան, ֆրանսահայ համայնքը ինչպե՞ս է գնահատում ընտրությունների առաջին փուլը։ Մայիսի 7-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը։ Շատ վերլուծաբաններ նշում են, որ հավանաբար Էմանուել Մակրոնը կընտրվի նախագահ։ Ինչպե՞ս եք գնահատում այս փուլի արդյունքները։
Հայ համայնքը չեմ կարող ասել՝ ինչպես է գնահատում, բայց պետք է նշեմ, որ ապրիլի 24-ի ոգեկոչման առթիվ Էմանուել Մակրոնն այցելել է Կանադայի հրապարակում գտնվող Կոմիտասի հուշարձան, ծաղկեփունջ դրել և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այս երկու նախագահի թեկնածուներից հայերի համար նախապատվելին Էմանուել Մակրոնի քվեարկությունը պետք է լիներ, բայց յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր ընտրության մեջ։ Բացի այդ, մենք չունենք կենտրոններ, որ հետազոտական աշխատանք իրականացնի՝ պարզելու` որ տոկոսով և ինչ նախընտրություններով այս կամ այն թեկնածուն կարող է քվեարկության տոկոս ստանալ։ Ամեն դեպքում, ուսումնասիրելով թեկնածուների ծրագրերը, տեսնում ենք, որ Մարին լը Պենը առավել պահպանողական և ծայրահեղ աջ մոտեցումներ ունի, այդ թվում ժխտողական, մերժողական սուր տեսակետներ ունի գաղթականների նկատմամբ, իսկ հայերի մեծ մասը հենց գաղթականների սերունդներ են։ Դա ինչ-որ առումով խրտնեցնում է հայությանը Մարին լը Պենից։ Սակայն պետք է նկատել, որ հայության շրջանում նույնպես բավական հակագաղթականական դիրքորոշումներ կան, հետևաբար հնարավոր է, որ Մարին լը Պենի կողմնակիցներ լինեն։
Շարունակությունը՝ կայքում