Հայերեն


Թուրքիայի ախորժակն ու... աշխարհաքաղաքական քացախը. «Փաստ»

Աշխարհ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիան փորձում է ամեն կերպ օգտվել աշխարհաքաղաքական մի շարք իրողություններից՝ իր ախորժակը բավարարելու նպատակով։ Իսկ «ամենապատեհ» իրադարձությունն Անկարայի համար Ուկրաինայում ընթացող պատերազմն է։ Ռուսաստան Արևմուտք դիմակայության պայմաններում Թուրքիան ձգտեց երկու կողմից շահած դուրս գալ՝ վարելով երկդիմի քաղաքականություն։ Անկարան այդպես էլ վերջնականապես չմիացավ հակառուսական պատժամիջոցներին՝ չնայած ընթացքում բանկերը պատժամիջոցներից խուսափելու համար հրաժարվում էին գործարքներից։

Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ռուսական հումքի համար վերաարտահանման հարթակներից մեկը դարձավ, իսկ շատ ռուսաստանցիներ, իրենց կապիտալով հանդերձ, հանգրվանեցին թուրքական բնակավայրերում։ Ռուսները նաև շարունակեցին Աքքույու խոշոր ատոմակայանի կառուցումը, չնայած պատժամիջոցների հետ կապված որոշ խնդիրներ առաջացան։

Եթե մի ժամանակ Թուրքիան Արևմուտքի կցորդն էր, ապա նոր պայմաններում սկսեց շանտաժ անել Արևմուտքին՝ Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Շվեդիան ստիպված եղավ Թուրքիային հանձնել այն քրդերին, որոնց Անկարայում համարում են սեպարատիստներ ու կասկածում են Քրդական բանվորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։ Մյուս կողմից էլ՝ Էրդողանը Վաշինգտոնից համաձայնություն ստացավ, որ Թուրքիային F16 կործանիչների արդիականացված տարբերակները կմատակարարվեն։

Բայց ռուսների հետ աշխատելով հանդերձ՝ Ուկրաինայի հարցում Անկարան աջակցություն է ցուցաբերում Կիևին՝ իրականացնելով նաև սպառազինությունների մատակարարում։ Իսկ թուրքական քաղաքական շրջանակներում նույնիսկ դիտարկվում է Ղրիմը «վերադարձնելու» տարբերակը։ Բայց Թուրքիայի էրդողանական համակարգը երկրի համար ամենաձեռնտու հանգամանքը համարեց այն, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը կապել է Ռուսաստանի ձեռքերն ու ոտքերը։ Ու Թուրքիան փորձեց ընդլայնվել մի շարք ուղղություններով ու կանգ չառնել։ Առաջին ուղղությունը Հարավային Կովկասն է։ Թուրքիայի անվերապահ աջակցության պայմաններում Ադրբեջանը ամբողջությամբ հայաթափեց Արցախն ու օկուպացրեց այն։ Հիմա առավել ակտիվորեն առաջ են մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեմաներն ու բարձրացնում ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» թեման։ Իսկ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացի Թուրքիայի ճանապարհը պանթուրքական ծրագրերի կյանքի կոչման և Թուրքիայի լուրջ աշխարհաքաղաքական խաղացող դառնալու ճանապարհը։ Ադրբեջանն էլ հիմա փաստացի թուրքական ազդեցության ներքո է։ Այսինքն՝ ուռճացված չեն այն վերլուծությունները, որ եթե Ռուսաստանը չզբաղվի Հարավային Կովկասով, ապա ոչ միայն այս տարածաշրջանը կկորցնի, այլև Միջին Ասիան, որտեղ ևս թուրքական ազդեցությունը բավական ուժեղ է։

Անկարան փորձեց օգտվել նաև Գազայի հատվածում ընթացող պատերազմից ու հատկապես մի կողմից՝ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Իսրայելի, և մյուս կողմից էլ՝ Իրանի ու նրա պրոքսի ուժերի միջև բախումներից։ Ճիշտ է՝ իսլամական աշխարհում Թուրքիայի հեղինակությունը պահելու համար Էրդողանը հավաքներ էր նախաձեռնում, քննադատում Իսրայելին, հանդես գալիս մահմեդականների շահերի պաշտպանության դիրքերից, բայց գաղտնի կերպով Անկարայից օգնում էին իսրայելական կողմին ու մատակարարում ադրբեջանական նավթն ու այլ անհրաժեշտ ապրանքներ։ Ու քանի որ իսրայելի հարվածների արդյունքում Իրանը թուլացած է, իսկ Ռուսաստանի ուշադրությունն էլ Եվրոպայի ուղղությամբ է կենտրոնացած, Թուրքիան փորձեց պահն օգտագործել այս երկու երկրներին Սիրիայից դուրս մղելու հարցում ու Սիրիան մեծ հաշվով վերցնել իր ազդեցության ներքո։

Բայց իրավիճակը շատ արագ կարող է փոխվել։ Արդեն սկսվել է Ուկրաինայի պատերազմը կանգնեցնելու գործընթացն ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Եթե Թուրքիան մի որոշ ժամանակ կարողացավ որպես միջնորդ ներկայացնել իրեն ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ պայմանավորվածությունների հարցում, որի արդյունքում էլ 2022 թվականին Անկարայում կայացավ Հացահատիկային գործարքը, ապա ներկայում իրավիճակը բոլորովին փոխվել է։ Թուրքիան շանս չունի միջնորդություն ներկայացնելու, և նրան փոխարինել է Սաուդյան Արաբիան, որտեղ էլ ռուսական և ամերիկյան պատվիրակությունները հանդիպեցին։ Իսկ երբ արդեն պատերազմը դադարեցնելու համաձայնությունը կայանա, Ռուսաստանի ձեռքերն ու ոտքերը կազատվեն։ Իսկ երբ ազատ ռեսուրսներ ունենա, պարզ է, որ փորձելու է առաջին հերթին Թուրքիային Հարավային Կովկասից դուրս հանել, իսկ հետո վերականգնել իր դիրքերը Սիրիայում։

Մյուս կողմից էլ՝ եթե Իրանը կարողացավ համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ ու նոր գործարք կնքել միջուկային ծրագրի շուրջ, ապա պատժամիջոցները հանելու դեպքում Իրանի տնտեսական հզորացումը կնշանակի, որ Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում կարող է թուլանալ։

Ինչ վերաբերում է Իսրայելին, որտեղ հակաիրանական հողի վրա որոշ շրջանակներ առաջ են քաշում «Զանգեզուրի միջանցքը» բացելու և Ադրբեջանին աջակցելու տարբերակներ, ապա վերլուծաբաններից շատերն այն կարծիքին են, որ դրա արդյունքում Թուրքիայի չափից ավելի հզորացումը կարող է խնդիրներ ստեղծել իրենց համար ու ավելի ագրեսիվ քաղաքականություն վարել Թել Ավիվի նկատմամբ։

Արևմուտքին ևս ձեռնտու է, որ Թուրքիան որոշակիորեն զսպվի ու գա կանխատեսելիության տիրույթ, քանի որ Էրդողանն արդեն այնպիսի աստիճանի է հասել, որ տարբեր հարցերի շուրջ ուղղակի պահանջներ է ներկայացնում արևմտյան երկրներին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»
Ամենադիտված