«Ինչ կոչել այս սերը» սերիալի Անջալին իրականում միայնակ մայր է. նրա նախկին ամուսինը ևս դերասան է
LifeԱրմենիա TV-ով հեռարձակվող «Ինչ կոչել այս սերը» հնդկական հեռուստասերիալի դերասաններն արդեն հասցրել են սիրվել Հայաստանում։ Հեռուստադիտողներին հետաքրքրել է ոչ միայն նրանց գործունեությունը, այլև անձնական կյանքը։
Հեռուստասերիալում Անջալիի կերպարը մարմնավորող Դալջիթ Կորն ամուսնացել է 2009 թվականի դեկտեմբերի 9–ին դերասան Շալին Փանոթի հետ։ Դերասանուհուն իր ամուսնուն արու զավակ է պարգևել։ Փոքրիկը ծնվել է 2013 թվականին, սակայն նրանց ընտանեկան երջանկությունն այնքան էլ երկար չի տևել։ Դալջիթն ու Շալին ամուսնալուծվել են 2015–ին։
Նրանց 4–ամյա որդին հիմա իր մայրիկի հետ է բնակվում։ Անջալիի կերպարը մարմնավորող դերասանուհին Ինստագրամում հաճախ է որդու հետ լուսանկարներ հրապարակում։

Пропустить рекламу: 5 сек
Перейти на сайт рекламодателя
Реклама 00
Пропустить
Наведите курсор,
чтобы включить звук
чтобы включить звук








