Բացահայտում Սահմանադրական դատարանում. իրավիճակը փոխվում է
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ/ Ապրիլի 25-ին, երբ Սահմանադրական դատարանը քննել է 2017 թվականի խորհրդարանի ընտրության կեղծման վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքը, ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն արել է ուշագրավ հայտարարություն: «Մենք այն քաղաքական ուժն ենք, որ միշտ ասել ենք, թե անթույլատրելի ենք համարում զինված հարձակում, ապստամբություն և այդ տեսակետին ենք նաև այսօր: Բայց եթե այս համակարգային խախտումները, այս ընտրակարգը շարունակվի, ապա վստահ եղեք, որ ինչ-որ մեկի հորդորները չեն կարող ժողովրդին կանգնեցնել նման ակտերից, եթե նրանք չեն տեսնում ընտրություններով իշխանությունը փոխելու որևէ տարբերակ», հայտարարել է Զուրաբյանը:
ՀԱԿ-ը եղել է նաեւ այն ուժը, կամ Լեւոն Զուրաբյանը եղել է այն մարդը, որը հայտարարել է, որ իշխանության հետ եկել են Ընտրական օրենսգրիք շուրջ «պատմական համաձայնության»: Զուրաբյանը հայտարարում էր, որ գրեթե 70 տոկոսով փակել են ընտրակեղծիքի ճանապարհը:
շարունակությունը՝ կայքում