«Վստրեչի Ապե՞րն է ուժեղ, թե՞ Տարոն Մարգարյանը». նամակ Սերժ Սարգսյանին
ՀասարակությունArmtimes.com/ Այն, որ Երեւանում հասարակական տրանսպորտի վիճակն այնքան էլ լավ չէ, բոլորին է հայտնի, եւ դրանով ոչ մեկին այսօր չես զարմացնի: Բայց կան համայնքներ կամ թաղամասեր, որտեղ մայրաքաղաքային տրանսպորտն աշխատում է միջմարզային կամ գյուղական համայնքների ավտոբուսների հաճախականությամբ՝ կես ժամը մեկ կամ ավելի ուշ: Տվյալ դեպքում Երեւանի Ավան վարչատարածքային շրջանի «Ծարավ աղբյուր» թաղամասը քաղաքային տրանսպորտի հասանելիության առումով, կարծես թե, մայրաքաղաքից դուրս է ընկնում: Այստեղ երեկոյան 20-ից հետո երթուղային չի աշխատում, իսկ ձմեռային եղանակներին 19-ից հետո չի աշխատում:
Այս թաղամասի մի բավականին խոշոր հատված կառուցվել է վերջին 5-6 տարիների ընթացքում: Սա Սերժ Սարգսյանի՝ դեռեւս 2008թ. նախընտրական խոստումներից մեկն էր երիտասարդ ընտանիքներին: Այստեղ ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից շուկայական գներից մի փոքր մատչելի բնակարաններ են կառուցում եւ վաճառում երիտասարդ ընտանիքներին:
Սա ինչ-որ տեղ համարվում էր նաեւ սոցիալական ծրագիր, որտեղ բնակարանային ծրագրեր են իրականացրել մասնագիտական տարբեր խմբերի՝ բժիշկների, լրագրողների, մանկավարժների, սպորտսմենների, ՏՏ եւ բանկային ոլորտների, համալսարանականների համար: Արդեն շահագործման է հանձնվել 14 բարձրահարկ բազմաբնակարան շենք, որտեղ ապրում են հարյուրավոր ընտանիքներ: Ընդ որում՝ դեռ նոր շենքերի հիմք է գցվում:
շարունակությունը՝ կայքում