«Խմել, էկել ես դատարան, դերասան». միջադեպ՝ երրորդմասցի Լյովիկի սպանության գործով. տեսանյութ
ՀասարակությունArmtimes.com / Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ տեղի ունեցավ:
Դատարան էր ներկայացել Երրորդմասցի Լյովիկի հայրը՝ տուժողի իրավահաջորդ Միհրան Ղազարյանը: Վերջինս նախ ասաց, որ բացատրություն, ցուցմունք է ուզում տալ, հետո փոխեց ասաց՝ հայտարարություն ունեմ անելու: Երբ ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը փորձում էր դատարանից հետաքրքրվել, թե քրեական դատավարության օրենսգրքի ո՞ր նորմով է տուժողի իրավահաջորդը բացատրություն տալիս, Միհրան Ղազարյանը ընդհատեց փաստաբանին եւ սկսեց վիրավորական արտահայտություններ հնչեցնել: «Թող խոսեմ, այ հիվանդ, չես թողնում մենք խոսենք կուլտուր ա պետք»,- դիմելով Լուսինե Սահակյանին՝ ասաց տուժողի իրավահաջորդը:
Վիճաբանություն սկսվեց, Երրորդմասցի Լյովիկի հայրը պարբերաբար ընդհատում էր փաստաբանին: Դիմելով դատարանին Սահակյանն ասաց, որ սա արդեն երկրորդ դեպքն է, որ տուժողի իրավահաջորդն իրեն վիրավորում է, եւ եթե կրկնվի, ապա համապատասխան հաղորդում կներկայացնի:
շարունակությունը՝ կայքում