Հայերեն


Ինչու են Իվանի սրտի վրա ավելանում ստենդերը և Ժիրոն ամեն անգամ ինչ-որ խնդրի կիզակետում հայտնվում. «Ժիրո-Իվան» սիրված կերպարները վերադառնում են

Life

Սյուրպրիզ սիթքոմից հայտնի ու սիրված կերպարներ Ժիրոն ու Իվանը վերադառնում են:

Մարտի 4-ից Արմենիա հեռուստաընկերության եթերում կլինի նոր սիթքոմ, որտեղ հեռուստադիտողը կրկին կտեսնի «Ժիրո-Իվան» եղբայրներին:  

Սիթքոմի իրադարձությունները ծավալվում են Ժիրոյի և Իվանի շուրջ, ովքեր բացել են ռեստորան, սակայն չեն կարողանում որոշել, թե ով է նրանցից գլխավորը։ Եղբայրները որոշում են ռեստորանը բաժանել երկու մասի և ամեն մեկն այն կառավարի իր պատկերացմամբ։ Քանի որ ռեստորանի երկու հատվածն էլ ունեն տարբեր ուղղվածություններ, իրարից կտրականապես տարբեր խոհանոցներ և նույնիսկ երաժաշտությունն ու ձևավորումն է այլ, ինչպես նաև այցելուներն են տարբեր, դա նույնպես հանգեցնում է կոնֆլիկտի և առաջացնում ծիծաղաշարժ իրավիճակների:  

Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին, զրուցել դերասանների հետ և առանձնացրել հետաքրքիր դրվագները: Ներկայացնում ենք առաջին բեքսթեյջ լուսանկարները:

«Արձագանքներից հասկացանք, որ ստացված դուետ է և Արմենիա հեռուստաընկերության ստեղծագործական թիմը որոշեց, որ նրանց կերպարները պետք է շարունակեն ապրել»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց նախագծի պրոդյուսեր Ռաֆայել Ղազանչյանը:  

Նա նշեց, որ միտք ունեն հետագայում անդրադառնալ նաև նրանց մանկության դրվագներին:  

«Իսկ առաջին եթերաշրջանը կպատմի, թե ինչպես են նրանք բացում բիզնես, նրանց կյանքում հայտվում են դրական ու բացասական կերպարներ:

Լինելու են տարբեր հետաքրքիր իրավիճակներ: Արդեն պատրաստի 2 սերիաները տեսել եմ, և կարծում եմ, հեռուստադիտողին դուր կգա»,- նշեց Ռաֆայել Ղազանչյանը:

Նրա խոսքով՝ 16 մասից բաղկացած սիթքոմում հանդիսատեսը կիմանա, թե ինչու են Իվանի սրտի վրա ավելանում ստենդերը և ինչու է Ժիրոն ամեն անգամ ինչ-որ խնդրի կիզակետում հայտնվում:  

«Եթե կա խնդիր, ապա դա ստեղծել է Ժիրոն: Այս սիթքոմում որոշ հարցերի բացատրություն կլինի: Այս սիթքոմում և՛ նոր ընկերներ են ձեռք բերում, և՛ «չուզողներ»»,- պատմեց պրոդյուսերը:

Դերասան Վաչե Երիցյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ իր կերպարում գրեթե ոչինչ չի փոխվել:

«Ժիրոն ու Իվանը շարունակում են իրենց կյանքը այլ հարթակում ու աշխարհագրական դիրքում: Վստահ եմ, որ այնպիսի շարունակություն կունենա, որ հանդիսատեսին հետաքրքիր կլինի, ու մեր կերպարները կսիրի այնպես, ինչպես սիրեց «Սյուրպրիզ» նախագիծում»,- ասաց դերասանը:

Դերասան Լեռնիկ Հարությունյանն էլ խոսելով իր դերից՝ նշեց. «Դիմունում եմ Ժիրոյի պարսավանքներին, չարություններին ու անդաստիարակություններին, և դրան զուգահեռ սիրում եմ եղբորս»:

Դերասանը խոստովանեց, որ, երբ նոր նախագծի առաջարկը ստացել է, իր համար շատ վտանգավոր և վախեցնող է թվացել:

«Սյուրիպրիզ» նախագիծն արդեն գրանցել է բավականին մեծ հաջողություն և կործանման վտանգը շատ մեծ էր: Մտածում էի՝ ինչ պիտի անենք, որ ստատուսը կարողանանք պահել: Այդպես վախենալով էլ մտել եմ նկարահանման հրապարակ, բայց 2-րդ նկարահանման օրն արդեն մխիթարվել եմ, որ սա ևս կունենա հաջողություն:

Կերպարները նույնն են, իրավիճակներն են փոխվել»,- նշեց դերասանը:

Նա խոստովանեց, որ ինքն ու Վաչեն իրական կյանքում շատ լավ հարաբերություններ ունեն:

«Վաչեն ինձ համար պետքական մարդ է, թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես մարդ: Կյանքում չենք վիճում, չեմ պատկերացնում, որ Վաչեի հետ կարելի է վիճել»,- ամփոփեց Լեռնիկ Հարությունյանը:

Վաչե Երիցյանից ու Լեռնիկ Հարությունյանից բացի դերասանական կազմում ներգրավված են նաև Լևոն Սարգսյանը, Նինա Տիտանյանը, Սաթի Ջանիբեկյանը, Արտյոմ Յուժնիյն ու այլք:

Դերասան Լևոն Սարգսյանը սիթքոմում մարմնավորում է այլմոլորակայինի:

«Ֆիլմում Ժիրոյի մանկության ընկերն եմ, փորձում ենք մեր տարօրինակություններով հունից հանել Իվանին: Մեր պատճառով նա մի քիչ դժվարություններ է ունենում թե՛ հաճախորդների, թե՛ դիմացի ռեստորանի հետ: Մի խոսքով՝ խենթություններն ապահովելու ենք 2-ով»,- նշեց Լևոնն ու հավելեց, որ նկարահնումներն անցնում են նույնքան զվարճալի, որքան սիթքոմն է լինելու:

Իսկ «Ժիրո-Իվան» սիթքոմի հաջորդ եթերաշրջան կլինի, թե ոչ, այդ մասին պարզ կլինի հեռուստադիտողի արձագանքից. նշեց նախագծի պրոդյուսերը:

Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԲագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըԱնտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ Կարապետյան5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՈրքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Հանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանՔարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր ԱվետիսյանԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՔաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ» Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ» Դատավոր Ազրոյանը փորձել է կասկածի տակ դնել փաստաբանի ազնվությունը Աղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանՔարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերինԱբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ Ծառուկյան8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում
Ամենադիտված