Հայերեն

Մարզկենտրոն Կապանում բացվեց Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոն

Blog

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ մարտի 3-ին պաշտոնապես իր դռներն է բացել Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոնը։ Կապան-Սենթ Էթիեն քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման առաջին գործնական քայլն արված է։

Միջոցառմանը իրենց ներկայությամբ պատվել էին պաշտոնական այցով Կապանում գտնվող Սենթ Էթիենի քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորած պատվիրակությունը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Սյունիքի մարզպետի աշխատակազմի, ԶՊՄ կոմբինատի ներկայացուցիչներ, Կապան համայնքի ավագանու անդամներ, հյուրեր։

«Մեզ՝ հայերիս համար Ֆրանսիան, իհարկե, մի երկիր է, որի հանդեպ մենք առանձնահատուկ ջերմ զգացումներ ունենք: Ինչպես արդեն բազմիցս նշվել է, հայերը ֆրանսիացիների հետ կապված են պատմության խորքից եկող բարեկամությամբ, որը հիմնված է համընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Այսօր ուրախությամբ եմ արձանագրում, որ այդ հարաբերությունները չեն սահմանափակվել միայն պետական մակարդակով, այլ դրսևորվել են նաև մեր համայնքների միջև համագործակցությամբ, որը մեզ համար չափազանց արժեքավոր է»,- իր ելույթում ասել է Գևորգ Փարսյանը։

Հատկապես ընդգծելով կենտրոնի կարևորությունը, համայնքի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այն իր գործունեությամբ խթանելու է ֆրանսերեն լեզվի ուսուցումն ու տարածումը և կապանցի երեխաները, այդ թվում՝ երիտասարդներն ու մեծահասակ ընթերցողները հնարավորություն են ունենալու հաղորդակից լինելու ֆրանսիական հարուստ գրականությանն ու բարձրաճաշակ մշակույթին:

Շնորհավորական խոսքով դիմելով ներկաներին` Գաել Պերդրիոն, մասնավորապես, ասել է․ «Թող այս կենտրոնը դառնա նոր հնարավորությունների, շփման և առաջընթացի վայր։ Թող այն լինի մեր բարեկամության արտահայտությունը, մի կամուրջ, որը կապում է մեր պատմություններն ու մեր ապագան։

Եվ ինչպես մի հայտնի երգում է ասվում, որին համայնքի ղեկավարն արդեն քաջատեղյակ է. «Սենտ-Էթիենից մինչև Կապան մեզ ոչինչ չի բաժանի, ձեռք ձեռքի տված մենք կգնանք ավելի հեռու, հեռու»։

Հյուրերին ֆրանսերեն երգով ու ասմունքով ողջունել են նաև Ձագիկավանի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ ուսուցչուհի Արփինե Զեյնալյանի ղեկավարությամբ։ Այնուհետև հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և մատուցվող ծառայություններին։

Այս նշանակալի օրը սկիզբ է դրվել ևս մեկ համագործակցության՝ Կապանի ակումբագրադարանային միավորման և հայ համայնքի Alliance Franco-Armenienne de la Loire ասսոցիացայի միջև, որն ամրագրվել է հուշագրի ստորագրմամբ։

Նշենք, որ Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոնը նորոգվել է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ, իսկ գույքի ձեռքբերման հարցում համայնքին աջակեցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը։

Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան
Ամենադիտված