Հայտնի երգչուհու քրոջը ձերբակալել են մարմնավաճառության համար
Աշխարհ55-ամյա Ալլիսոն Քերին բռնվել է Նյու Յորքի արվարձանում: Նրա հերթական «հաճախորդը» հագուստափոխված ոսիկան է եղել:
Տեղի ոստիկանության շերիֆի խոսքով՝ կինը առաջին հերթին հայտարարել է, որ ինքը հանրահայտ եգչուհու քույրն է: Ավելին, ինտիմ ծառայությունների իր կայքում նա օգտագործել է քրոջ՝ Մերայայի «ֆանտազիաներ» երգի բառերը: Ալլիսոն Քերրին, սակայն, իր հաճախորդներից թաքցրել է ՍՊԻԴ-ով վարակված լինելու հանգամանքը:
Կնոջ դատը պետք է կայանա օգոստոսի 30-ին: Ենթադրվում է, որ նրան ազատ կարձակեն հազար դոլար գրավի դիմաց, թեև հայտնի չէ, թո ով է վճարելու գրավը: Երգչուհի Մերայան արդն երկար ժամանակ է, ինչ խզել է կապերը քրոջ հետ: Նա քանիցս փորձել է Ալլիսոնին դուրս բերել թմրամիջոցներից կախվածության վիճակից, սակայն՝ ապարդյուն և դադարել է այլևս նրան ֆինանսական օգնություն ցույց տալ: