Հայերեն

Ֆրանսիա. քաղաքացիական պատերազմ կամ ներգաղթի սահմանափակում

Աշխարհ

ԼՐԱԳԻՐ/ Ըստ էության, խոսքը ոչ միայն Ֆրանսիայի, այլ ողջ Եվրոպայի մասին է, որը բախվել է ինքնության պահպանման ահռելի խնդրին՝ հայտնվելով ներգաղթյալների հոսքի չթուլացող ճնշման տակ:
Ներգաղթյալների այս հսկայական հոսքը պայմանավորված է աշխատանքային ռեսուրսների հոսքի անհրաժեշտությամբ, առանց որի անհնար է տնտեսության հետագա զարգացումը: Դրա հետ մեկտեղ, Եվրամիության ժամանակակից արժեքային համակարգն անհնար է դարձնում գետտոների եւ այլ մեկուսացված հանրությունների ստեղծումը:
Եվրոպայի ձեռնարկատեր դասը ստիպված է հավանություն տալ այդ հոսքին, քանի որ եվրոպական երկրների տնտեսություններին արգելակում եւ սնանկացում է սպասում: Նմանատիպ երեւույթ, որոշակի կոռեկցիայով, տեղի է ունենում ԱՄՆ-ում:
Ինչի՞ կհանգեցնի սահմանափակումը: Վաղ թե ուշ դա քաղաքացիական պատերազմի կբերի կամ էլ սուր քաղաքացիական դիմակայության: Հասարակությունը պատասխանատվությունը կդնի այսպես կոչված ռադիկալ քաղաքական կազմակերպությունների վրա:
Ֆրանսիայում գաստարբայտերները մեծ մասամբ զբաղված են խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում, որը մտավախություններ է ծնում ֆրանսիացի բնակչության շրջանում: Գերմանիայում օտարերկրյա աշխատուժը պակաս զբաղված չէ տնտեսությունում, սակայն խոշոր արդյունաբերությունում նրանց թիվն ավելի փոքր է:
Այդպիսիններն ամենաքիչը Մեծ Բրիտանիայում են, որտեղ օտարերկրյա աշխատողները մեծ մասամաբ զբաղված են սպասարկման ոլորտում, առեւտրում եւ փոքր բիզնեսում:
Ակնհայտ է դարձել, որ խոշոր արդյունաբերությունում օտարերկրյա աշխատողների զբաղվածությունը նրանց որոշակի կարգավիճակ է տալիս, ինչը մտավախություններ է առաջացնում հասարակությունում, քանի որ այդ խավն անցում է կատարում ավելի բարձր սոցիալական կարգավիճակի: Օտարերկրյա աշխատողների կարգավիճակի առաջխաղացումը միաժամանակ այդ մարդկանց համար նոր դեր է ծնում քաղաքական ու հանրային կյանքում:
Ֆրանսիայի արտաքին գործերի, պաշտպանության նախարարություններում եւ պետական այլ հաստատություննեորւմ տարբեր սերունդների ներգաղթյալներ եմ տեսել: Գերմանիայում եւս աճում է նրանց թիվը, սակայն ոչ այդ չափով: Մեծ Բրիտանիայում դա նվազ տեսանելի է:
Կասկած չկա, որ Ֆրանսիայում ու եվրոպական այլ երկրներում ներգաղթյալների սոցիալական կարգավիճակի բարձրացումն անհանգստություն է առաջացնում բնիկ եվրոպացիների շրջանում:
Ֆրանսիան միշտ սոցիալ-քաղաքական պայքարի կարեւոր ասպարեզ է եղել, երբ ֆրանսիական հակասություններն ու խնդիրներն ազդեցություն էին թողնում ամբողջ Եվրոպայի վրա: Ֆրանսիայի հասարակության բոլոր շերտերը խոստովանում են, որ Ֆրանսիան ճգնաժամում է, եւ եթե այդ միտումները չհաղթահարվեն, ապա երկրում պայքարի կբռնկվի ոչ թե ֆրանսիացիների խմբավորումների միջեւ, այլ ֆրանսիացիները, ամենայն հավանականությամբ, կբախվեն ներգաղթյալների հետ:
Դա արդեն տեղի է ունում եւ բավական կոշտ բնույթ է ստանում: Մի կողմից ներգաղթյալները զգում են տեղացի բնակչության ագրեսիվություն, սակայն, մյուս կողմից, ներգաղթյալներն իրենք են ագրեսիա ցուցաբերում ֆրանսիացի բնակչության նկատմամբ:
Բազմիցս պատահել է, երբ ֆուտբոլային հանդիպումներից հետո մարդկանց փողոցային հոսքրը վեր են ածվում ագրեսիվ ակցիաների: Եթե նախկինում այդ խնդիրները հիմնականում Փարիզի թաղամասերում էին, իսկ գավառներում ներգաղթյալները մնում էին մարգինալ վիճակում ու իրենց համեստ էին պահում, ներկայում այդ խնդիրները նկատելի են անգամ ամենախուլ գավառներում:
Ֆրանսիայում նախապատրաստվում են դաժան քաղաքացիական պայքարի, եւ դա տարեցտարի ուժգնանալու է: Պետք է ասել, որ եթե 70-ականների ֆիլմերում կարելի էր տեսնել ֆրանսիացիների դիմադրությունը եւ ագրեսիվ գործողությունները ներգաղթյալների նկատմամբ, ապա այժմ ագրեսիան հիմնականում ծնվում է ներգաղթյալների շրջանում:
Մեկ այլ հարց է ծագում՝ ինչու՞ են «Ազգային ճակատին» ռադիկալ կամ էլ ազգայնական կազմակերպություն կոչում: Ո՞րն է այդ կուսակցության ազգայնականությունը եւ կուսակցության ո՞ր մեթոդները կարելի է ազգայնական կոչել:
Տպավորություն է ստեղծվում, որ այս տերմինները ծագել են մտավորական եւ ձեռնարկատեր որոշակի շրջանակների ազդեցության տակ, որոնք շահագրգռված են «Ազգային ճակատի» մարգինալացմամբ:
Առաջին անգամ «Ազգային ճակատի» առաջնորդի հետ հանդիպել եմ 1992 թվականին, եւ դեռ այն ժամանակ կարելի էր համոզվել, որ այդ կուսակցության առաջնորդներն ու վերնախավը մտավորական մարդիկ են, որոնք իրենց ոչ մի ագրեսիվ գործողություն թույլ չեն տալիս:
Չգիտես ինչու այդ մարդկանց կոլաբորացիոնիստ էին անվանում՝ չնայած նրանց շարքերում երբեք կոլաբորացիոնիստ չի եղել, իսկ նրանց առաջնորդ Ժան Մարի Լը Պենը «Դիմադրություն» շարժման եւ ալժիրյան պատերազմի մասնակից է եղել:
Պետք է նշել, որ էթնիկ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, օրինակ, Մարսելի հայերն ակտիվորեն քվեարկում են «Ազգային ճակատի» օգտին, որովհետեւ հենց Մարսելը վաղուց դադարել է ֆրանսիական քաղաք լինել:
Հատկանշական է, որ մի ժամանակ «Ազգային ճակատը» հակակոմունիստական կազմակերպություն էր եւ Ռուսաստանին բացասաբար էր վերաբերվում: Ներկայում ռուսները որոշ չափով «գնել» են այդ կուսակցությունը: Ընդ որում, ռուսները դրանով արտացոլում են իրենց առաջնահերթություններն ազգայնականության մասով, որը դարձել է ռուսական ձեռնարկատիրության հիմքը:
Եթե համեմատենք Ֆրանսիայում եւ Ռուսաստանում էթնիկ հարաբերությունների ներկայիս վիճակը, ապա ռուսներն սկսել են իրական ագրեսիայի բացահայտ շովինիստական գծեր ցույց տալ, եւ ոչ մի համեմատություն չի կարող լինել: Ռուսները հիմա դավանում են խտրական ազգայնականության ծայրահեղ ձեւերը: Ֆրանսիայում ոչ մի նման բան չկա:
Ֆրանսիայում եւ Եվրոպայի բազմաթիվ այլ երկրներում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ կամ ներգաղթի խիստ սահմանափակումներ են սպասվում, կամ էլ քաղաքացիական պատերազմ: Եվրոպական երկրներում ինչ քաղաքական ուժեր էլ գան իշխանության, ստիպված կլինեն ձեռնարկել ներգաղթը սահմանափակող միջոցներ, եթե ոչ ուրիշ բան:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված