Դաշնակցությունն առել է արյան համը
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Ժամանակ թերթը գրում է, թե վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լարված զրույց են ունեցել նոր կառավարությունում պորտֆելների շուրջ: Կարեն Կարապետյանն առաջարկել է, որ ՀՅԴ-ն առաջադրի երիտասարդների, ինչը զայրացրել է Հրանտ Մարգարյանին, ով ասել է, թե «Դաշնակցությունը ձեր Գազպրոմը չէ»:
Իհարկե, Կարեն Կարապետյանն ու Հրանտ Մարգարյանը կիմանան, թե ինչ են խոսել, բայց Դաշնակցությունը, ինչպես նաեւ Հայաստանի մյուս «հիմնական» կուսակցությունները, իրականում Գազպրոմ են, քանի որ կողմ են քվեարկել Հայաստանը ԵՏՄ-ին բռնակցելուն (բացի Ժառանգությունից ու Աղվան Վարդանյանից): Սա էական հանգամանք է, ինչը չի կարող չազդել Հայաստանում իշխանության «քվոտաների» վրա: Դաշնակցությունը հենց այդ քվեարկությամբ էլ քվոտա է ստացել, հայտնվել կառավարությունում: Սակայն սա այլ խոսակցության թեմա է:
շարունակությունը՝ կայքում