Ո՞վ է ՊՆ նոր գլխավոր խորհրդականը
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական: Սոնա Ղարիբյանը ծնվել է 1969թ., օգոստոսի 13-ին Երևանում: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ինժեներ-էլեկտրամեխանիկ մասնագիտությամբ: 1995-1998թթ. աշխատել է Հայաստանի բանկերի ասոցիացիայում որպես գլխավոր հաշվապահ: 1998-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես ֆինանսական վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետ: 2008-2014թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում որպես ֆինանսական վերահսկողության տեսչության պետ: ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: 2011թ.ից Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է: ՀՀԿ խորհրդի անդամ է: 2015 թվականի փետրվարից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է: 2016թ. նոյեմբերի 14-ից կրկին նշանակվել է ՀՀ ՎՊ խորհրդի անդամ վեց տարի ժամկետով: Ամուսնացած է, ունի երկու դուստր: