Մբապեն նոր ռեկորդ է գրանցել
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում խփել է 29 գոլ։
Մբապեն դարձել է պատմության մեջ առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստը, ով իր դեբյուտային մրցաշրջանում խփել է 29+ գոլ թոփ 4 լիգաների ակումբում։
Նախորդ ռեկորդը պատկանում էր նախկին հարձակվող Միշել Պլատինիին՝ 28 գոլ «Յուվենտուսի» կազմում 1982/1983 մրցաշրջանում։
Մբապեն Մադրիդի «Ռեալին» միացավ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և պայմանագիր կնքեց ակումբի հետ մինչև 2029 թվականը։