Լավրովը նախազգուշացրել է աղետի մասին
ԱշխարհՀյուսիսային Կորեայի խնդրի լուծման ուժային տարբերակները աղետալի հետևանքներ կունենան տարծաշրջանի համար: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Լուրջ անհանգստություն է առաջացնում Կորեական թերակղզու շուրջ իրավիճակի դեգրադացումը՝ կապված Փխենյանի կողմից հրթիռամիջուկային ծրագրի իրագործման, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական ակտիվության հետ»,-ասել է Լավրովը Մոսկվայում անվտանգության հարցերով համաժողովին:
Նրա խոսքով՝ ապակայունացնող գործոն է թերակղզու հարավում THAAD ամերիկյան համալիրների տեղակայումը, որը ԱՄՆ-ի գլոբալ հակահրթիռային պաշտպանության հիմնական տարրն է: