Ուշագրավ նշանակում ՊՆ-ում
ՀասարակությունԼՐԱԳԻՐ/ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշանակել է գլխավոր խորհրդական: Սոնա Ղարիբյանը ավարտել է ճարտարագիտական համալսարանը, այսինքն ունի տեխնիկական կրթություն եւ մասնագիtությամբ ինժեներ-էլեկտրամեխանիկ է, բայց ունի հետաքրքիր աշխատանքային կենսագրություն: Ղարիբյանը երեք տարի եղել է բանկերի ասոցիացիայի գլխավոր հաշվապահ, հետո 10 տարի եղել է Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետ, 2008-2014 թվականներին աշխատել է ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ, իսկ 2015 թվականի փետրվարից նշանակվել է Վերահսկիչ Պալատի խորհրդի անդամ:
Պակաս հետաքրքիր չէ մի փոքր դրվագ ֆիննախի ֆինանսական վերահսկողության տեսչության գործունեությունից: Դեռեւս վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում հենց այդ տեսչությունն էր բացահայտել, որ գյուղացիական տնտեսություններին հատկացվող դոտացիոն դիզվառելիքի զգալի մասը Արարատի մարզում բաժին էր հասել Հովիկ Ավբրահամյանի բարեկամներին: Հովիկ Աբրահամյանը հետագայում արդարացել էր, թե իր բարեկամներն էլ զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ իրենց էլ հասնում էր այդ վառելիքից, ու քանի որ խոշոր հողատերեր են՝ ստացել են խոշոր ծավալ:
շարունակությունը՝ կայքում