Հայաստանը համաձայնվեց հանդիպմանը, քանի որ․․․
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ/ Մոսկվայում ապրիլի 28-ին կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից չպետք է որևէ դրական ակնկալիք ունենալ: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը հավանաբար համաձայնվեց հանդիպման այդ ձևաչափին այն պատճառով, որ չէր ուզում նեղացնել Ռուսաստանին, քանի որ հանդիպման նախաձեռնողը հենց Ռուսաստանն է:
«Հայաստանը կարող է համաձայնվեց՝ աշխարհին ցույց տալու համար, որ պատրաստ է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը: Բայց պարզ է, որ այդ հանդիպումը ոչ մի արդյունք չի տա: Ես նույնիսկ այդ հանդիպումների մեջ վտանգ եմ տեսնում, քանի որ Ադրբեջանը, մի անգամ էլ համոզվելով, որ Հայաստանը զիջումների չի գնա, կարող է սահմանին ավելի սրել իրավիճակը: Ադրբեջանի համար հերթական հիասթափության պահ կլինի, ուրեմն ես համոզված չեմ, որ այդ հանդիպմանը պետք է գնալ»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
շարունակությունը՝ կայքում