Գիտնականները բացահայտել են ողջ տխուր ճշմարտությունը՝ կնոջ մոտ օրգազմի բացակայության հետևանքների մասին
LifeԳիտնականները եկել են այն եզրահանգման, որ կնոջ մոտ օրգազմի բացակայությունը կարող է լրջորեն վնասել հարաբերություններին։
Սեքսոլոգներ Սառա վան Անդերսն ու Սառա Չեդվիքը հետազոտություն են անցկացրել սիրային հարաբերությունների՝ օրգազմից կախված լինելու հարցի շուրջ։ Նրանք հանգել են հստակ եզրակացության, որ հաճույքի գերագույն զգացողության բացակայությունը կանանց մոտ լուրջ վտանգ է ներկայացնում նրա ու զուգընկերոջ սիրային հարաբերություններին։
810 տղամարդկանց վրա կիրառված գիտափորձի արդյունքում պարզվել է, որ նրանց մեծ մասը ցանկանում է, որ իր սիրելին սեքսի ավարտին անպայմանորեն օրգազմ ունենա։ Դա զգալիորեն բարձրացնում է տղամարդու ինքնագնահատականն ու վստահություն տալիս իր ուժերին։
Ընդհանուր առմամբ, գիտնականները 2 պատճառ են նշել, թե ինչու չի կինը օրգազմ ունենում․ հոգեբանական ու ֆիզիոլոգիական։ Ըստ այդմ, մասնագետները խորհուրդ են տալիս աղջիկներին՝ պարբերաբար հաճախել բժշկի, որպեսզի գոնե ֆիզիոլոգիական մասով նրանք ապահովագրված լինեն անօրգազմիայից։