«Հո հայրենիքի դավաճան չե՞ն». նախկին քաղաքապետն ուզում է, որ «դասալիք» ավագանիները բացահայտվեն
ՔաղաքականությունԱՌԱՋԻՆ/ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հույս էր հայտնել, որ ապրիլի երկուսի խորհրդարանական ընտրություններից հետո Վանաձորի ավագանու խնդիրը կկարգավորվի, և նիստերը բոյկոտող քաղաքական ուժերը կներկայանան ու քվորում կապահովեն։
Ինչպես տեսնում ենք, խնդիրը չի կարգավորվել. «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայկական վերածնունդը» շարունակում են բոյկոտել նիստերը, բայց դա չի խանգարում քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին առանց քվորում ապահովելու նիստեր անցկացնել և որոշումներ ընդունել։ Ինչպես տեղեկացանք Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից, ներկայացվել և հաստատվել է նաև Վանաձոր քաղաքի 2017 թվականի բյուջեի նախագիծը։
«Լուսավոր Հայաստանը» պատրաստվում է Վանաձորում անցկացվող նիստերի օրինականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։ Ի դեպ, այս դիմումին տեսականորեն կարող է միանալ միայն «Բարգավաճ Հայաստան»-ը, այսինքն՝ խորհրդարան անցած ուժերից «Ծառուկյան» դաշինքը։ Ինչպես հայտնի է, «Հայկական վերածնունդը» չի հաղթահարել անցողիկ շեմը և այս դիմումին միայն կարող է բարոյապես աջակցել։
շարունակությունը՝ կայքում