Հայերեն


Նվնվալն ու փնթփնթալը՝ ազգային մշակույթ

Հասարակություն

Արամ Աբրահամյանը «Առավոտ»-ի խմբագրականում գրում է․

Իմ ողջ լրագրողական գործունեության ընթացքում ես Հայաստանում գրեթե չեմ տեսել որեւէ մարդու, որն ինձ հանդիպելիս ասի, որ նա գոհ է իր վիճակից, ուրախ է, որ իր կյանքը հենց այդպես է դասավորվել, որ ունի հետաքրքիր աշխատանք, դրանից բավականություն է ստանում, եւ դրա դիմաց իրեն տրվում է բավարար աշխատավարձ: (Ես, օրինակ, դա կարող եմ պնդել, բայց այս հարցում նույնպես չնչին փոքրամասնության մեջ եմ): 25 տարի շարունակ խոսակցության գլխավոր թեման է սեփական խղճուկ նյութական վիճակը (այդ թվում՝ մարդկանց, որոնց «ռեսուրսները» էապես գերազանցում են իմ հնարավորություններին), որից սահուն անցում է կատարվում իշխանությունների ապօրինի հարստությանը, իսկ այնուհետեւ՝ «էս երկրի» ու «էս ազգի» հասցեին բավականին տհաճ բնութագրերին: Իշխանությունները փոխվում են, իսկ մենախոսությունների թեման մնում է նույնը: Վստահ եմ, որ կես տարուց էլ այս առումով ոչ մի բան չի փոխվի` անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իշխանության գլխին լինելու: Բացի օբյեկտիվ հիմքերից՝ դա, կարծում եմ, նաեւ մշակույթի մի մասն է, որը ձեւավորվել է Հայաստանում դեռեւս բրեժնեւյան ժամանակներից: Այդ շրջանում էլ, թեեւ լրագրող չէի, աջից եւ ձախից լսում էի գրեթե նույն զրույցները՝ այսինչ ցեխավիկը, պահեստապետը կամ դատախազը «այսքան փող է առնում», այնինչը՝ այնքան: Ինչո՞ւ եմ կարծում, որ դա մշակույթ է: Փորձեք Հայաստանում հարցնել որեւէ մեկին՝ «ինչպե՞ս ես», եւ 99 տոկոսը, այդ թվում բոլորին հայտնի օլիգարխները, կպատասխանի՝ «հեչ, յոլա, էս երկրում ո՞նց պիտի լինեմ»: Արեւմուտքում «ճիշտ հակառակ» մշակույթն է. այնտեղ, անկախ նրանից՝ մարդը խնդիրներ ունի, թե ոչ (իսկ ո՞վ չունի), նա կժպտա եւ կասի, որ ամեն ինչ OK է: Շատ կասկածելի է, որ ի պատասխան «ինչպե՞ս ես» հարցի՝ մարդիկ այնտեղ սկսեն խոսել «էս երկրի» եւ «էս ազգի» վիճակից: Չէ՞ որ բացի «վիճակի» կապակցությամբ դարդ անելուց՝ աշխարհում այլ, ավելի հետաքրքիր թեմաներ կան: Պարզապես մեզանում ընդունված է «բարձրաշխարհիկ զրույցներ» վարել որոշակի խնդիրների շուրջ ու այդ խնդիրների վերաբերյալ մտահոգություն ցուցադրել: Հետեւաբար պատճառն այն չէ, որ որոշ երկրնեում «ազգի» եւ «երկրի» վիճակը փայլուն է: Պարզապես որոշակի մշակույթներում ամաչում են բողոքել եւ նվնվալ, գտնում են, որ դա թուլության նշան է, ինչպես նաեւ չեն կարծում, որ ամեն մի առիթով պարտադիր պետք է խոսել ազգի «դարդուցավից»: Չգիտեմ՝ որն է ճիշտ, իսկ որը՝ սխալ, բայց խոստովանեմ, որ քառորդ դարի ընթացքում կրկնվող խոսակցությունները, որքան էլ դրանք ճիշտ եւ արդարացի լինեն, ինձ փոքր-ինչ ձանձրացրել են: Դրանց մեջ, թող ոչ ոք չնեղանա, ես որոշակի քաղքենիություն, մտավոր սահմանափակություն եմ տեսնում: Մենք էլ (մասնավորապես՝ լրագրողներս) «տոն ենք տալիս» այդ զրույցներին, չենք համարձակվում դրանց հակադրել ավելի կառուցողական գաղափարներ:

 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված