Իշխող քաղաքական ռեժիմը փորձում է մաս կազմել Հայոց ցեղասպանության պատմական հիշողության նսեմացմանը և բոյկոտել դրա միջազգային ճանաչման գործընթացը. ՀայաՔվե
Blog
Սա թրքահաճո քաղաքականություն վարելու հերթական փորձն է։
Մենք ապրում ենք մեր պատմության այն ժամանակաշրջանում, երբ իշխանության եկած քաղաքական ռեժիմը պետության ամրապնդման, նրա քաղաքական ու ազգային շահերի առաջմղման փոխարեն` զբաղված է միայն սեփական իշխանության պահպանմամբ՝ օգտագործելով մանիպուլյացիաներ, խաբեություն և ստախոսություն։
Ազգային ինքնությունը, արժեքները, շահերը և պատմությունը հայտարարվում են երկրորդական և անիմաստ։