Հայաստանում իսկական ապստամբություն կսկսվի, եթե․․․
Ամենաընթերցված«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանում իսկական ժողովրդական ապստամբություն կսկսվի, եթե ՎիվաՍել–ՄՏՍ–ի ղեկավարությունը Հայաստանի իշխանություններին կարողանա համոզել իր վաղեմի ծրագրերից մեկն իրագործելու հարցում: Արդեն մի քանի տարի է ՎիվաՍելը փորձեր է անում մեր կառավարությանը համոզել, որպեսզի ողջ Հայաստանի տարածքում արգելվի ինտերնետ հեռախոսակապի աշխատանքը (Viber, Skype և այլն):
Առաջին հայացքից սա աբսուրդ է թվում: 21–րդ դարում մարդուն զրկել այլընտրանքային ինտերնետ հեռախոսակապից: Նրանք սա անում են ծածուկ, թաքուն: Սակայն կառավարությունը, դեռևս Հովիկ Աբրահամյանի ժամանակ նրանց հասկացրեց, որ դա անհնար է:
ՎիաՍել–ՄՏՍ–ը հսկայական կորուստներ է ունենում ժողովրդի` ինտերնետ կապով խոսելու պատճառով: Ավելի ճիշտ` հսկայական օգուտներ կունենա, եթե մարդիկ ինտերնետ–կապի փոխարեն օգտվեն ՎիվաՍելի ծառայությունից:
Հայաստանի ժողովրդի կեսն արտերկրում է աշխատում, և մշտապես ինտերնետային հեռախոսակապով է շփվում հայաստանցիների հետ, պատկերացնո՞ւմ եք, ինչ կլինի, եթե այդ կապը վերացնեն:
Իսկական ապստամբություն կսկսվի: Որովհետև ՎիվաՍելի հեռախոսակապը անհամեմատ թանկ արժե: Սակայն ՎիվաՍելը համառ է, և «Փաստի» տվյալներով, «շունչը պահած» սպասում է, թե երբ է ձևավորվելու նոր կառավարությունը, որպեսզի ինտերնետ կապն արգելելու նոր առաջարկով դիմի իշխանություններին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում