Վերաբացվում է արտասահմանյան արվեստի մշտական ցուցադրությունը
Life
Երկար դադարից հետո մարտի 21-ից վերաբացվում է 16–20-րդ դարերի արտասահմանյան արվեստի մշտական ցուցադրությունը:
Շուրջ 300 գեղանկարչական և գրաֆիկական բարձրարժեք գործեր, քանդակներ և դեկորատիվ-կիրառական արվեստի անկրկնելի նմուշներ ներկայացնող նոր ընդլայնված բովանդակային ցուցադրությունն ընդգրկում է այնպիսի համաշխարհային անուններ, ինչպիսիք են Մարկ Շագալը, Վասիլի Կանդինսկին, Վալենտին Սերովը, Իլյա Ռեպինը, Իվան Շիշկինը, Ռոբերտ Ֆալկը և ռուսական ու խորհրդային արվեստը ներկայացնող այլ հռչակավոր հեղինակներ:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային պատկերասրահը: