Հայերեն


Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել․ Արմեն Հովասափյան

Blog
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել՝ Ալիևից մուրալով «խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը» որքան հնարավոր է շուտ սկսելու թեմայով։
 
Ակնհայտ է, որ Նիկոլը շտապում է ստորագրել այդ փաստաթուղթը, մինչդեռ Ալիևը, հակառակը, ակտիվորեն շարունակում է «սահմանային շարժերը»։ Նա արդեն 7-8 պաշտոնական հայտարարություն է տարածել, թե «հայկական կողմը շարունակում է սահմանին սադրանքներ իրականացնել»։
 
Բացի դրանից, ՔՊ-ական ողջ ակտիվը լծվել է փաստաթղթի «անհրաժեշտության և պատմական բացառիկ հնարավորության» վերաբերյալ քարոզչությանը, մինչդեռ օդում կախված է պատերազմի բացահայտ վտանգը։ Թերևս պարզ է մեկ բան․ Նիկոլը փորձում է շահարկել իրավիճակը, որպեսզի, ռազմական գործողությունների դեպքում, ամբիոնից հայտարարի. «Ես պատրաստ էի ստորագրելու, տեսեք՝ Ալիևը չստորագրեց»։ Մարդիկ էլի կլսեն, կընդունեն այս թեզը և կծափահարեն։
 
Իրականում, եթե մասնագիտական հայացք գցենք տեղի ունեցող գործընթացին, ապա պարզ կդառնա, որ մենք գործ ունենք Ադրբեջանի կողմից ներկայացված դասական քաղաքական ուլտիմատումի հետ։ Ադրբեջանը բացահայտ սպառնում է Հայաստանին ու հայ ժողովրդին պատերազմով, մինչդեռ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները նույնպես, իրենց հերթին, ներքին լսարանին ահաբեկում են պատերազմի սպառնալիքով՝ տեղեկատվական և ապատեղեկատվական քարոզչությամբ։
 
Ըստ էության, Ադրբեջանը ձևավորել է քաղաքական ուլտիմատում, որի միջոցով Հայաստանից պահանջում է միակողմանի զիջումներ՝ առանց փոխադարձ պարտավորությունների։ Ալիևը, օգտվելով ուժեղ դիրքերից, սահմանում է պայմաններ, որոնք բխում են բացառապես իր շահերից՝ առանց ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու։ Բացահայտ ուլտիմատում է նաև «միջանցքի» գաղափարի առաջմղումը, որով Հայաստանը պարտավորվում է տրամադրել ճանապարհային կապ, մինչդեռ Ադրբեջանն իր կողմից որևէ հավասարարժեք զիջում չի կատարում։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանից իր դեմ միջազգային իրավական գործընթացներ չնախաձեռնվեն՝ առանց իր կողմից որևէ պատասխանատվություն ստանձնելու։
 
Այս ամենը ցույց է տալիս, որ ներկայիս գործընթացը բանակցային հավասարակշռված մոդելից վերածվել է քաղաքական ճնշման մեխանիզմի, որտեղ Ադրբեջանը ձևավորում է իր ուզած պայմանները՝ առանց պատրաստակամության կատարել որևէ զիջում։
 
Բոլորս հիշում ենք, թե ինչպես 1939-ին Գերմանիան ներկայացրեց ուլտիմատում Լեհաստանին՝ պահանջելով տարածքային զիջումներ և հատուկ իրավունքներ Դանցիգում։ Մերժումից հետո Գերմանիան սկսեց ներխուժումը, ինչի հետևանքով սկսվեց Երկրորդ աշխարհամարտը։ Նշենք նաև, որ երբ Գերմանիան սեպտեմբերի 1-ին ներխուժեց Լեհաստան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ուլտիմատում ներկայացրին՝ պահանջելով, որ գերմանական զորքերը դուրս բերվեն։ Գերմանիան մերժեց, և սեպտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին, ինչն էլ դարձավ համաշխարհային պատերազմի մեկնարկային կետը։
 
Ուլտիմատումի մեկ այլ ցայտուն օրինակ էր 1962 թվականի Կուբայի հրթիռային ճգնաժամը, երբ ԱՄՆ-ը պահանջեց, որ Խորհրդային Միությունը դուրս բերի իր միջուկային հրթիռները Կուբայից՝ սպառնալով ռազմական գործողություններով։ Ի վերջո, ԽՍՀՄ-ը ընդունեց պայմանները՝ պայմանով, որ ԱՄՆ-ն իր հերթին Թուրքիայից կհանի իր միջուկային հրթիռները։
 
Կամ, օրինակ, 1990-ին Իրաքի սպառնալիքները Քուվեյթին, երբ Բաղդադը պահանջում էր, որ Քուվեյթը զիջի որոշ նավթային հանքեր։ Քուվեյթը մերժեց, ինչից հետո Իրաքը ներխուժեց և բռնակցեց այն։ Սա հանգեցրեց Պարսից ծոցի պատերազմին (1991 թ.), երբ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ուժով դուրս մղեց Իրաքին։
 
Այս օրինակները ցույց են տալիս, որ ուլտիմատումը հաճախ լինում է պատերազմի կամ խոշոր քաղաքական ճգնաժամի նախերգանքը, երբ պահանջ ներկայացնող կողմը պատրաստ է ուժի դիմել, եթե իր պայմանները չեն բավարարվում։
 
Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված