Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել14-ամյա տղա
Հասարակություն
Մարտի 18-ին Երևանի թիվ 124 դպրոցից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել14-ամյա տղա, ով այնուհետև «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ուիգմոր» ԲԿ, հայտնում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, նշված դպրոցում վիճաբանության ժամանակ նրա 13-ամյա համադասարանցին ձեռքով հարվածել է երեխայի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։