Հայերեն


Team-ի 5G ցանցը կգործարկվի Ericsson-ի հետ համագործակցությամբ. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ericsson ընկերության նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրմամբ Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ. ընկերությունների միջև կնքվեց ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Team-ն այս տարի նոր սերնդի սարքավորումներով կվերազինի բազային կայանները՝ ապահովելով ավելի լայն և հուսալի բջջային ծածկույթ: Միաժամանակ, Ericsson-ի ցանցային և սերվերային նոր լուծումների ներդրմամբ զգալիորեն կընդլայնվի բջջային ինտերնետի թողունակությունն ու արագությունը՝ բաժանորդներին տրամադրելով կայուն և բարձրորակ կապ:

«Այս ռազմավարական համագործակցությանը նախորդել է տևական արդյունավետ աշխատանք, որի արդյունքում մեր երկիր են բերվում տեխնոլոգիական հսկայի նորագույն լուծումները»,-ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և հավելում, որ վերազինման արդյունքում ընկերությունը պատրաստ կլինի մոտ ապագայում նոր սերնդի տեխնոլոգիաների և 5G ցանցի սահուն գործարկմանը:

Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցելու են մի շարք ռազմավարական ուղղություններով՝ 5G տեխնոլոգիայի և առաջադեմ հեռահաղորդակցության լուծումների զարգացման և ներդրման, ցանցի անվտանգության ու արդյունավետության բարելավման, գիտելիքի փոխանակման ու նորարարության խթանման, ինչպես նաև ազգային և միջազգային կարգավորումներին համապատասխանության ապահովման ուղղությամբ:

Հարավարևել յան միջերկրածովյան և Եվրասիա տարածաշրջաններում Ericsson-ի ղեկավար Անդրեա Միսսորին նշում է. «Մենք ոգևորված ենք Team Telecom Armenia-ի հետ ռազմավարական համագործակցությամբ: Համոզված ենք, որ այս համաձայնագրի շրջանակում իրականացվող ցանցային ներդրումները՝ ցանցի անվտանգության, արդյունավետության և կատարողականի բարելավման միջոցով, կբերեն օգտակար արդյունքներ հայ սպառողների համար և կդառնան ավելի ուժեղ թվային հասարակության ստեղծման հիմք»։

2025 թվականի ընթացքում Team Telecom Armenia-ն ավելի քան 10 միլիարդ դրամի կապիտալ ներդրում է կատարելու բջջային ցանցի զարգացման նպատակով: Նշենք, որ ընկերությունը նաև շարունակելու է կառուցել տարածաշրջանում եզակի NGN օպտիկամանրաթելային ցանցը, որը ստորգետնյա հուսալի հիմք է նաև բջջային ցանցի համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատական
Ամենադիտված