Վարչապետի զգուշացումը
ՏնտեսությունԼՐԱԳԻՐ/ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց, թե տոնավաճառների առևտրականների բողոքի հարցով ի՞նչ տեղեկություն կարող է տրամադրել կառավարությանը:
Վարդան Հարությունյանն ասաց, որ ՊԵԿ կողմից տոնավաճառներում իրականացվող հսկողական աշխատանքերը կրել են զուտ նախազգուշացման բնույթ, և որևէ տնտեսվարող մինչև հիմա չի տուգանվել:
«Տոնավաճառ կազմակերպողները սկսած նոյեմբեր ամսից պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը և ՀԴՄ-ների կտրոնների տրամադրումը: Արդյունքում՝ դրական միտում կա, միջին ու փոքր բիզնեսը հասկացել է, որ այդ ամենն ուղղված չէ իրենց դեմ, այլ ուղղված է խոշոր բիզնեսի կողմից շրջանառությունն ավելի հստակեցնելուն»,- ասաց Վարդան Հարությունյանը:
շարունակությունը՝ կայքում