Հայերեն

Ինչ է զիջել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին. Իշխան Սաղաթելյան

Blog
Իր վերջին հարցազրույցում Փաշինյանը ասում է. «Իսկ ի՞նչ ենք մենք զիջել Ադրբեջանին», մեր կառավարությունը որևէ միակողմանի զիջում չի իրականացրել։ Կարծում եմ կարիք կա հերթով և փաստերով հանրությանը հիշեցնել բոլոր միակողմանի բանավոր և գրավոր զիջումները, որոնք իրականացվել են 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«1. Փաշինյանի հրամանով (իր բացատրությամբ՝ «բանավոր ըմբռնումով») Հայաստանի զինված ուժերը 2020 թվականի դեկտեմբերին հետ քաշվեցին զբաղեցրած դիրքերից՝ Ադրբեջանի վերահսկողության տակ թողնելով գերիշխող դիրքերը Սյունիքում ։ Այս զիջումը հետագայում պատճառաբանվեց պատերազմի սպառնալիքով։
 
2. 2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերն առանց դիմադրության ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի, ապա Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասեր և գրավեցին մոտ 41 քառակուսի կիլոմետր տարածք։ Կրկին առանց դիմադրության ռամավարական դիրքերը հանձնեցիր,ասելով թե բա ձյունոտ սարերը մեզ պետք ե՞ն:
 
3. 2021 թ. նոյեմբերին արդեն Ադրբեջանին հանձնվեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն ու Շուռնուխ գյուղի մի մասը։
 
4. 2021 թ. նոյեմբեր 15-ին Կապան-Ճակատեն ավտոճանապարհի հատվածում ադրբեջանական կողմն անցակետ տեղակայեց. ճանապարհն այդպիսով հանձնվեց թշնամուն՝ կտրելով հարակից 6 գյուղերի և Կապանի միջև կարճ և հարմարավետ կապը։
 
5. 2022 թ. մարտին ադրբեջանական ստորաբաժանումները, առանց կրակոցի, խաղաղ պայմաններում շուրջ մեկ կիլոմետր ներխուժեցին Ներքին Հանդի վարչական տարածք ու հինգ վրան տեղադրեցին այնտեղ՝ վերահսկողություն հաստատելով նոր տարածքներում։
 
6. 2022 թ. ապրիլին Փաշինյանը հայտարարեց Արցախի հարցով նշաձողն իջեցնելու մասին՝ կատարելով ադրբեջանական նախապայմանը, ըստ որի ՀՀ-ն հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից։
 
7. 2022 թ․ օգոստոսի 25-ին Բերձորը, Աղավնոն և Սուսը հանձնվեցին Ադրբեջանին։ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ հարակից բնակավայրերով Ադրբեջանին հանձնելը նախատեսված չէր 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Բնակավայրերի հանձնումով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան նաև Արցախը սնուցող գազատարն ու էլեկտրահաղորդման գիծը, ինչն իր կործանարար հետևանքներն ունեցավ Արցախի շրջափակման օրերին։ Ավելին, այս ամենի հետևանքով թշնամին դուրս եկավ Գորիսի Տեղ գյուղի մատույցներ` զավթելով գյուղի հողատարածքներն ու արոտավայրերը։
 
8. 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի ուղղություններով՝ օկուպացիայի ծավալը հասցնելով արդեն 220 քառ. կմ։Ունեցանք 200-ից ավելի զոհ, դրա հիմնական պատճառը մինչ այդ տվյալ ուղությամբ ռազմավարական դիրքերի հանձնումն էր:
 
9. 2022 թ. Պրահայում բանավոր, ապա 2023 թ. Գրանդայում գրավոր համաձայնությամբ Փաշինյանը կատարեց Ադրբեջանի հերթական պահանջը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում։ Փաշինյանը Գրանդայում անգամ միակողմանի փաստաթուղթ ստորագրեց, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեց 86.6 քառ.կ մ. ճշտությամբ։ Փոխարենը, մինչև օրս Ալիևը որևէ կերպ չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը հստակ տարածքով և սահմաններով։ Հետագայում հենց այս հայտարարություններին հղում անելով Ադրբեջանն արգելափակեց Լաչինի միջանցքը՝ պաշարելով Արցախը։
 
10. 2023 թ. սեպտեմբերին՝ Արցախի վրա հարձակման և Արցախում էթնիկ զտում իրականացնելու օրերին Փաշինյանը կատարեց Ադրբեջանի հաջորդ պահանջը՝ մենակ թողնելով արցախահայությանը,հրապարակային հրաժարվելով ՀՀ քաղաքացի հանդիսացող շուրջ 120,000 մարդու անվտանգության ապահովման հարցից։
 
11. 2024 թվականի փետրվարի 28-ին Տեղ համայնքի հատվածում շփման գիծը հատած Ռուսլան Փենախովին հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, վերադարձրեց Ադրբեջանին, առանց դրա դիմաց գերիների վերադարձնելու։ Նույնը տեղի ունեցավ նաև Սիսիանի հատվածից ՀՀ տարածք ներխուժած ադրբենջանցիների պարագայում, ովքեր Կապանում սպանեցին ՀՀ քաղաքացու։ Նրանք ևս Ադրբեջանին վերադարձվեցին առանց փոխանակաման։
 
12. 2024 թ. պատերազմի սպառնալիքով մյուս միակողմանի զիջումը տեղի ունեցավ Տավուշում, որտեղ հայկական զորքերը ետ քաշվեցին իրենց զբաղեցրած դիրքերից՝ Ադրբեջանական վերահսկողությանը հանձնելով 4 գյուղերի տարածքներ։
 
13. Ադրբեջանի պահանջով Փաշինյանը հրաժարվեց բանակցություններում քննարկել արցախահայերի իրավունքների պաշտպանության և վերադարձի հարցերը՝ փակված համարելով Արցախի հարցը, դրանով փորձելով լիգիտիմացնել Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանությունը Արցախում։
 
14. Բանակցային գործընթացում Ադրբեջանը նախապայման հնչեցրեց ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ, մի քանի ամիս անց՝ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ին հարկավոր է նոր Սահմանադրություն՝ նախանշելով հանրաքվեի անցկացման հստակ ժակետներ։
 
15. Բանակցային գործընթացում Իլհամ Ալիևը պահանջ ներկայացրեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար համատեղ դիմում ներկայացնելու վերաբերյալ։ Իր գրառումով Նիկոլ Փաշինյանը համաձայնեց կատարել այդ պահանջը։
 
16. Տևական ժամանակ բանակցվող փաստաթղթում անհամաձայնեցված էին մնում միջազգային դատարաններից հայցերի ետ քաշման և սահմանի երկայնքով ուժերի չտեղակայման վերաբերյալ Ադրբեջանական պահանջները։ 2025 թ. մարտին Ադրբեջանը հայտարարեց, որ այս Հայաստանը համաձայնություն է տվել նաև այս կետերին։ Այսպիսով մասամբ իրականություն դարձավ նաև ՀՀ ապառազմականացման Ադրբեջանի պայմանը։
 
17. Ադրբեջանի պահանջով Հայաստանի հետ համաձայնագրում ամրագրվեց կետ, որով կողմերը պարտավորվում են պայքարել երկրի ներսում «խաղաղության օրակարգի դեմ» գործողների նկատմամբ, այդպիսով Ադրբեջանին ընձեռելով ՀՀ ներքին գործերին միջամտելու հնարավորություն։
 
18. Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանին է փոխանցել Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։
2024 թ. հունվարին, ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան է հանձնել Բաքվին։Դրանք բացառիկ կարևորության քարտեզներ էին,քանի որ ականապատ տարածքները առանց այդ քարտեզների՝ ականազերծելու համար անհրաժեշտ էր 10-15տարի:
Այս զիջումների ցանկը չի ներառում քառասունչորսօրյա պատերազմի արդյունքները, որի հետևանքով մենք կորցրեցինք մեր հաղթանակը, հայկական երկրորդ պետականությունը՝ Արցախը՝ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, հազարամյա պատմամշակությանի ժառանգությամբ, հուշարձաններով, հանքերով և ողջ հարստությամբ։
Սրանք այն հիմնական զիջումներն են, որ իրականացվել են միակողմանի՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում։
 
Այսքանով Բաքվի պահանջները, սակայն, չեն ավարտվում. Ադրբեջանը փաստացի պահանջում է Մինսկի խմբի լուծարում, ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ինչպես նաև «միջանցքի» տրամադրում (իհարկե անունը կդնեն ճանապահրով ապահովում), ադրբեջացիների բնակեցում Հայաստանում, «անկլավների» հանձնում:
 
Հետևաբար կապիտուլյանտի՝ փաստերը կեղծելու, ստելու, իրականությունը խեղաթյուրելու, իր ազգակործան դերակատարությունը քողարկելու բոլոր փորձեր այլևս սպառված են»:
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
Ամենադիտված