Հայերեն

Անշարժ գույքի շուկան Հայաստանում շարունակում է աճել՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշները

Տնտեսություն

Հայաստանի անշարժ գույքի շուկան 2024 թվականին արձանագրել է զգալի աճ՝ ընդհանուր առմամբ իրականացվել է 247,916 գործարք, ինչը 12.88%-ով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։

Վերլուծության համաձայն, Երևանում կատարված գործարքները կազմել են շուկայի 27.79%-ը, մինչդեռ մարզերում արձանագրվել է 12.46% աճ նախորդ տարվա համեմատ։ Առավել ակտիվ շրջաններն են եղել Կոտայքը, Արարատը և Արմավիրը, որտեղ հատկապես բարձր է եղել բնակելի շինությունների և հողատարածքների վաճառքի գործարքների թիվը։

Գործարքների հիմնական միտումները

2024 թվականին առաջնային գրանցման գործարքներն աճել են 30.44%-ով, իսկ գրավադրման և օտարման գործարքները՝ համապատասխանաբար 18.77% և 9.34%-ով։ Միևնույն ժամանակ, օրինականացման գործարքների թիվը փոքր-ինչ նվազել է՝ 1.28%-ով։

Անշարժ գույքի առուվաճառքի ակտիվությունը հատկապես բարձր է եղել Երևանում, որտեղ կոմերցիոն և բնակելի անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունը շարունակել է աճել՝ պայմանավորված ինչպես ներդրումային ակտիվությամբ, այնպես էլ քաղաքաշինական ծրագրերով։

Շուկայի դինամիկան և գների փոփոխությունները

Բազմաբնակարան շենքերի բնակարանների վաճառքի գործարքները 2024 թվականին աճել են 24.64%-ով՝ պայմանավորված եկամտահարկի վերադարձման ծրագրի ավարտով, ինչը մեծացրել է բնակարանների նկատմամբ պահանջարկը։ Մինչդեռ, օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացված անշարժ գույքի գործարքների թիվը նվազել է, ինչը հնարավոր է պայմանավորված լինի տնտեսական և քաղաքական գործոններով։

Գների փոփոխությունների առումով՝ 2024 թվականին Երևանի և մարզկենտրոնների բնակարանների 1 քմ-ի միջին արժեքը շարունակել է աճել՝ թեև ավելի դանդաղ տեմպերով։ Մեծամորում, Սևանում և Ջերմուկում գների աճը գերազանցել է 20%-ը, ինչը պայմանավորված է զբոսաշրջային և ներդրումային ակտիվության աճով։

Ամփոփում

2024 թվականի անշարժ գույքի շուկայի ակտիվությունը մեծապես պայմանավորված էր կարճաժամկետ խթաններով, ինչպիսիք են հարկային արտոնությունների ավարտը։ Այս համատեքստում կարևոր է երկարաժամկետ վերլուծությունը, որը թույլ կտա գնահատել շուկայի կայուն զարգացման հեռանկարները և կանխատեսել հետագա միտումները։

Ամբողջական վերլուծությունը հասանելի է երկու լեզվով՝ https://www.grantthornton.am/insights/articles/analysis-of-the-real-estate-market-in-armenia-2025/

Նշումներ

Վերլուծությունը իրականցվել է «բիզնես ինտելեկտի» լավագույն ծրագրաշարերից մեկի՝ Tableau–ի միջոցով, տվյալների աղբյուր՝ ՀՀ Կադաստրի կոմիտե, ՀՀ վիճակագրական կոմիտե:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`

Մարիամ Մկրտչյանին                                                                                                        

Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի մենեջեր

Գրանթ Թորնթոն Հայաստան

Հ.` +374 10 50 09 64/61

Վեբ-կայք՝ www.grantthornton.am

25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար
Ամենադիտված