Մենք դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին. Իրանի ԱԳ նախարար
Աշխարհ
Իրանը դեռ չի պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Երեւանում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մենք դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին, բայց այդ նամակի պատասխանը պատրաստման փուլում է, և համապատասխան ձևով դա կներկայացվի:
ԱՄՆ-ի հետ մեր բանակցությունները միանգամայն հստակ են, և ռազմական սպառնալիքների ֆոնին, և տնտեսական պատժամիջոցների ավելացման պայմաններում: ԱՄՆ-ի հետ չենք ունենա ուղիղ բանակցություն, բայց Իրանը միշտ պատրաստ է եղել խաղաղ միջուկային ծրագրի շուրջ՝ թափանցիկություն ստեղծելու համար բանակցի եվրոպական երեք երկրների հետ և մյուս երկրների հետ, որոնք շահագրգռված են: Մենք ունենք բանակցություններ մեր միջուկային ծրագրերի հետ կապված և մենք չենք լքի բանակցային սեղանը»-եզրափակել է Իրանի ԱԳ նախարարը: