Արարատ Միրզոյանը կմեկնի Ղազախստան
Քաղաքականություն
Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ԱԳՆ խոսնակը հայտնում է, որ ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ:
Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ։