Կարեն Կարապետյանն ընդդեմ «ՍԱՍ-ի Արտակի
Տնտեսություն1in.am / Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ապրիլի 27-ի նիստում սոցապնախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարել է ինն ամիս հետո ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի բարեփոխված նախագիծ, որի նպատակը պետք է լինի աշխատանքային պայմանների բարելավումն ու աշխատողների իրավունքների պաշտպանությունը:
Հայաստանում աշխատաշուկայի ներկայիս վիճակի պարագայում Աշխատանքային օրենսգրքի հարցը ոչ միայն հրատապ է, այլև նույնիսկ ուշացած: Տվյալ պարագայում, սակայն, խնդիրն այն է, թե օրենսգրքի առկայությունից զատ՝ ինչպիսին է լինելու դրա կիրառումը: Խնդիրն այն է, որ այժմ էլ օրենսգիրքը ըստ էության զգալի հնարավորություն տալիս է աշխատաշուկայում հասնելու մի վիճակի, որտեղ գործատու-աշխատող հարաբերությունը համահունչ կլինի իրավական, քաղաքացիական հասարակության և պետության մակարդակին: Մինչդեռ այժմ այդ հարաբերությունը ավելի շատ հիշեցնում է ֆեոդալ և ճորտ, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ստրկատեր և ստրուկ հարաբերություն: Իհարկե, այդ ամենը բարեբախտաբար ոչ միշտ ունի ֆիզիկական դրսևորում, սակայն բնույթի, էության առումով իրավիճակը, դժբախտաբար, այդպիսին է զգալի մասով:
շարունակությունը՝ կայքում