ՀՀԿ-ն վաճառում է «Արարատը»
Հասարակություն«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ Հանրապետական կուսակցությանը պատկանող, ՀՀԿ գրասենյակում գործող «Արարատ» հեռուստաընկերությունում կրճատումներ են, որոնց պատճառը հեռուստաընկերության վաճառքն է: Արդեն իսկ կրճատվել են հեռուստաընկերության լուրերի խմբագիր Արթուր Ազարյանը, հաղորդավար Արփի Հարությունյանը:
«Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ն վաճառում է «Արարատ» հեռուստաընկերությունը, և գնորդն «Արմենիա» ՀԸ հիմնադիր Բագրատ Սարգսյանն է, որն «Արմենիան» վաճառելուց հետո տեղափոխվել էր ԱՄՆ և զբաղվում էր US-Armenia հեռուստաընկերությամբ: Քարոզչական մասը, մասնավորապես լուրերը, շարունակելու է հսկվել ՀՀԿ-ի կողմից։ Ոմանց կարծիքով, հեռուստաբիզնեսում մեծ փորձ ունեցող Սարգսյանների համար սա հնարավորություն է էժան հեռուստաարտադրանք ստեղծելու և այն ԱՄՆ արտահանելու համար»,- հավելել է թերթը:
Մանրամասները` թերթի համարում: