Թրամփի նոր մաքսատուրքերից շահում է Tesla-ն
Տնտեսություն
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանել մեքենաների և ավտոպահեստամասերի ներկրման համար, ամերիկյան Tesla ընկերության արժեթղթերի գինը հանկարծակի բարձրացել է: Մեկ շաբաթ առաջ դրանք արժեին 216 եվրո, իսկ հինգշաբթի դրանք հասել են մինչև 270 դոլար՝ գրանցելով 25% աճ։ Միևնույն ժամանակ, Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը նախօրեին խոսել էր հունվարին ընկերության վաճառքի ցուցանիշների 11 տոկոս անկման պատճառով առաջացած ճգնաժամի մասին, գրում է Bild-ը։
Նոր մաքսատուրքերի սահմանումն առավելություն է տվել Tesla-ին. ի տարբերություն այլ ավտոարտադրողների, Մասկի ընկերությունը ամերիկյան շուկայի համար իր բոլոր մեքենաները հավաքում է երկրի ներսում: Հետևաբար, ինչպես բացատրում է ավտովերլուծաբան Մաթիաս Շմիդտը, Tesla-ի արտադրանքը կարող է ավելի մրցունակ գներ ունենալ, քան մրցակիցներինը, որոնք այժմ ստիպված կլինեն ավելի շատ վճարել ավտոմասերի համար, նույնիսկ եթե մեքենաները հավաքվում են ԱՄՆ-ում:
Bernstein խորհրդատվական ընկերության փորձագետները նոր տուրքերից ավտոարտադրողների հնարավոր կորուստները գնահատել են տարեկան 75 միլիարդ դոլար: Այս ծախսերը, ի վերջո, ընկնելու են գնորդների ուսերին, և Tesla-ն այս իրավիճակում ակնհայտորեն շահեկան վիճակում է:
Այնուամենայնիվ, Թրամփը հերքում է, որ գործել է Մասկի շահերից ելնելով։