Կառավարությունն այսօր պետք է հրաժարական տար, բայց...
Բաց մի թողեք«ՀԺ» / Խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման օրվանից (ապրիլի 9-ից) հաշված այսօր երրորդ հինգշաբթին է, ինչը նշանակում է, որ այսօր պետք է գումարվեր 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը:
Սա բխում է 2005 թվականի Սահմանադրության (նոր՝ 2015 թ. ընդունված Սահմանադրությունն այս մասով կսկսի գործել միայն ԱԺ ներկայիս 6-րդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից) 68-րդ հոդվածի 4-րդ մասից, ըստ որի՝ նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի ընտրությունից հետո՝ 3-րդ հինգշաբթի օրը:
Ըստ նույն Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի՝ այսօր նաեւ պետք է հրաժարական տար կառավարությունը: Կառավարության հրաժարականը ընդունելուց հետո հանրապետության նախագահը պետք է 10-օրյա ժամկետում վարչապետ նշանակեր, իսկ դրանից 20 օր հետո կազմավորվեր Կառավարությունը:
շարունակությունը՝ կայքում