77-ամյա Ալ Պաչինոն և նրա 38-ամյա ընկերուհին՝ լողափում հանգստի ժամանակ (լուսանկարներ)
LifeՀոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Ալ Պաչինոն, իր ծննդյան 77-րդ տարեդարձը նշել է գեղեցկուհի ընկերուհու՝ 38-ամյա Լյուսիլա Սոլայի հետ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, կինոաստղն ու նրա ընկերուհին ծննդյան օրն անցկացրել են Մեքսիկայի ամենագեղատեսիլ լողափերից մեկում:
Աղբյուրը նկատում է, որ տարիքային ահռելի տարբերությունը՝ 39 տարի, ամենևին էլ չի խանգարել զույգին անկաշկանդ ի ցույց դնել ռոմանտիկ հարաբերությունները:
Հայտնի է, որ Ալ Պաչինոն և Լյուսիլա Սոլան հանդիպում են արդեն 10 տարի:
Ալ Պաչինոն 17-ամյա դուստր և որդի ունի նախկին կողակցից՝ Բևեռլի Դ՛Անջելոյից: Նշվում է, որ դերասանը երբևէ ամուսնացած չի եղել: