Աղջիկների մեծ մասը կողմ է բռնությամբ ուղեկցվող սեքսին․ գիտնականների ցնցող հետազոտությունը
LifeԳիտնականները վերլուծելով ծանոթության սայթերից մեկի տեղեկություները՝ հանգել են այն եզրակացության, որ կանանց ու աղջիկների 60 տոկոսից ավելին նախընտրում է բռնի սեքսը։ OkCupid պորտալում գրանցված 400 հզ․ մարդկանց մեծ մասը պատրաստակամություն է հայտնել հրաժարվել քնքշանքներից ու տրվել կոպիտ սեքսին։
Աղջիկները խոստովանել են, որ իրենց դուր է գալիս, երբ զուգընկերը սեռական ակտի ժամանակ քաշում է իրենց մազերը։ Նրանց 60 տոկոսը նախընտրում է, որ տղամարդը առաջնորդող դեր կատարի սեքսի ժամանակ, իսկ մարմինը կապկպելու օգտին քվեարկել է ավելի քան 51 տոկոսը։ Հարցվածների ևս 42 տոկոսը նախընտրում է լսել կոպիտ ու ստորացուցիչ բառեր, իսկ 34 տոկոսը՝ առհասարակ կողմ է ամեն տիպի ցավ զգալուն։