Ոստիկանությունը վարորդներին վերջնաժամկետ է տվել
ՀասարակությունՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը նոր ուսումնական տարվան ընդառաջ հանդիպել է լրագրողների հետ: Նա նշել է, որ սեպտեմբերի 1-ից սկսած` այն դպրոցների մոտ, որոնք գտնվում են ճանապարհների վրա, պարեկություն են անելու ոստիկանության կարգախմբերը: Հսկողությունը պահպանվելու է մեկ ամիս: «Այսօրվանից գործելու են դպրոցների մոտակայքում տեղադրված 40 կմ/ժ արագություն սահմանող նշանները, արագաչափ սարքերն աշխատելու են այդ ռեժիմով»,- հայտարարել է նա` հավելելով ևս մեկ որոշման մասին. «Այսօրվանից սկսած` 12 օր ժամանակ ենք տալիս վարորդներին գունամշակված ապակիները գործարանային տեսքի բերելու համար: Խոսքն` առջևի հողմապակու գունամշակված ու ստանդարտի խախտումով երթևեկելու մասին է»: