Ո՞րտեղ է «շանտղության» արմատը․ «Լրագիր»
ՀասարակությունԼՐԱԳԻՐ / Հայաստանում չի հանդարտվում վաճառքում ադրբեջանական խնձորի հայտնվելու աղմուկը: Այն սկսվեց սոցցանցերում հայտնված լուսանկարից եւ ներկայում դարձել է հանրային հնչեղության խնդիր: Խնդիր, որի վերաբերյալ արդեն մի քանի օր պետական ամբողջ ապարատը չի կարողանում տալ որեւէ սպառիչ պատասխան:
Խնդիրն իհարկե բազմաշերտ է: Նախ, հարցն այն է, թե արդյոք խնձորն անվտանգ է սննդամթերքի անվտանգության չափանիշների, սպառողի առողջության տեսանկյունից: Եթե անվտանգ չէ, ապա որեւէ կապ չունի՝ ադրբեջանական է այն, թե այլ երկրից ներմուծված: Անվտանգ խնձորը պետք է չհատի Հայաստանի սահմանը, իսկ հատման կամ մաքսանենգության դեպքում պետք է լինի քրեական պատասխանատվություն:
Ադրբեջանական խնձորի անվտանգության վերաբերյալ այս օրերին հնչող մեկնաբանություններն ու գնահատականները տարբեր են: Միեւնույն ժամանակ, հստակ չէ՝ անվտանգության հետ կապված մտահոգությունները միայն ա՞յդ ներկրված խնձորին են առնչվում, թե՞ ընդհանրապես տարածված են ներկրվող այլ պտուղ-բանջարեղենի դեպքում:
շարունակությունը՝ կայքում