Հայերեն


Պահպանակը նվազեցնո՞ւմ է հաճույքը

Life

 
BRAVO.am /  Ինձ գրեց մի աղջիկ, ով սանրի պոչով զբաղվել էր ինքնաբավարարմամբ եւ արնահոսություն ունեցել՝ կուսաթաղանթ չունենալու պարագայում: Ակնհայտ էր, որ այդ պոչն առանց ախտահանման, առանց որեւէ հատուկ՝ հեշտոցի լորձաթաղանթին հարմար քսուքի, «մերկ» վիճակում ներմուծվել էր օրգանիզմ, քերծել ու վնասել էր հեշտոցի պատերն ու արյուն առաջացրել: Սկզբում մտքովս անցավ մշտական սեքս-զուգընկեր ձեռք բերելու հորդոր անել, հետո՝ վիբրատոր կամ ֆալոիմիտատոր ձեռք բերելու խորհուրդ տալ: Վերջում հանգեցի նրան, որ այս 2 տարբերակն էլ կարող են բարդ լինել: Իսկ այ, եթե թեկուզ կենցաղային իրի վրա պահպանակ անցկացվեր, որն արդեն իսկ պատված է քսուքով ու ստերիլ է, հեշտոցին վնաս չէր հասցվի: Կնոջ լավագույն ընկերը ոչ միայն ադամանդը, այլեւ պահպանակն է: Ուսումնասիրենք պահպանակը: Այն կարող է օգտագործվել ու պաշտպանել նպատակային ու ամենաանսպասելի դեպքերում: 
 
Լուսի Քոչարյանը
 

Préservatif կամ condom

Պահպանակը հակաբեղմնավորիչ միջոց է, որը պաշտպանում է նաեւ սեռավարակներից: Այն սերմնանյութի համար անանցանելի պատյան է, որը հագցվում է գրգռված առնանդամի վրա: Ֆրանսերեն «préservatif»-ը ծագում է լատիներեն «praeservo» բառից, որը թարգմանաբար նշանակում է «կանխարգելում եմ»: Հայտնի է նաեւ «condom»(քո՛նդըմ) բառը, որը եւս ֆրանսերեն է:

Ի դեպ, քոնդըմ անվանման ծագման վերաբերյալ 2 վարկած կա: Ըստ առաջին վարկածի՝ այն ծագում է լատիներեն «condus» բառից (թարգմանաբար՝ պահոց), որը սեռական հոլովով հնչում է «condom» (քոնդըմ): Ըստ երկրորդ վարկածի՝ այս բառը ծագել է Կառլ 2-րդի արքունական բժշկի ազգանունից: Արքան անհանգստանում էր արտամուսնական երեխաների թվի աճի ու սիֆիլիսի տարածման համար, եւ նրա արքունի բժիշկն առաջարկում է գործածության մեջ մտցնել գառան աղիներից պատրաստված, հատուկ յուղով պատված պատյաններ՝ որպես պաշտպանիչ մեթոդ: Վերջինս դրական արձագանքներ ունեցավ ու բավական երկար ժամանակ ակտուալ մնաց: Քանի որ դրանց պատրաստման տեխնոլոգիան շատ բարդ էր ու թանկարժեք, դրանք հասանելի էին, բնականաբար, միայն հարուստներին: Վերջիններս էլ մի պահպանակն օգտագործում էին մի քանի անգամ: Այնպես որ, հիվանդություններից պաշտպանվելն անիրատեսական էր, իսկ անցանկալի հղիություններ սկսեցին իրոք քիչ գրանցվել:

Պահպանակի պատմություն


*Մինչեւ Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործումը Եվրոպայում պահպանակները գործածվում էին միայն որպես հակաբեղմնավորիչ մեթոդ: Բայց 1493-ին Կոլումբոսը, բացի մնացած ամեն ինչից, Ամերիկայից բերեց նաեւ սիֆիլիսը: 14-րդ դարի կեսերին եվրոպական ազգաբնակչության փաստացիորեն ողջ սեռահասուն հատվածը տառապում էր սիֆիլիսով: 1564-ին բժիշկ Գաբրիել Ֆալոպիոսն առաջարկեց տարբեր յուղերով ներծծված վուշյա պարկիկներ կիրառել՝ որպես պաշտպանություն: Առնանդամի վրայից չսահելու համար եզրին նուրբ կապիչներ էին ավելացվում: Մինչ օրս հայտնի չէ՝ իրապես օգնեցին արդյոք այս պահպանակները հիվանդության դեմ պայքարում, թե՝ ոչ:

*Ժամանակակից պահպանակի պատմությունը սկսվում է 19-րդ դարից: 1839-ին կաուչուկի վուլկանացման գործընթացի սկիզբը դրվեց. սկսվեց ռետինի արտադրությունը: Արդյունքում 1844-ին հայտնվեց ռետինե պահպանակը: Լատեքսային պահպանակն ի հայտ եկավ 1919-ին: 20-րդ դարի 80-ականներից սկսվեց պահպանակների զանգվածային արտադրությունը՝ կապված ՄԻԱՎ-ի տարածման հետ:

*ԽՍՀՄ-ում պահպանակները կոչվում էին «№2 ռետինե արտադրանք»` այսպիսին էր ռետինե արտադրության՝ Բաքվի գործարանի նշագրումը: №1 արտադրանքը հակագազն էր, №2-ը՝ պահպանակը. ներդաշնակ հերթականություն է, ինչ խոսք:
Հետաքրքիր փաստեր

*Շվեյցարիայում վերջին տարիներին սկսեցին ոչ մեծ չափսի պահպանակներ արտադրել՝ նախատեսված 12-14 տարեկան դեռահասների համար: Նման որոշում կայացվեց այն բանից հետո, երբ հետազոտության արդյունքում պարզվեց, որ ներկայում 12-14 տարեկան դեռահասները սեքսով շատ ավելի հաճախ են զբաղվում, քան նրանց տարեկիցները 1990-ականներին: Իսկ ստանդարտ պահպանակները չափերով մեծ են դեռահասների շուրջ 25%-ի համար:

*Պահպանակի հաճախակի օգտագործմամբ առաջին տեղում Ճապոնիան է: Այնտեղ դրանց կիրառությունը կազմում է 80%՝ մնացած բոլոր հակաբեղմնավորիչների շարքում:

*Գերմանիայում պահպանակին խոսակցական տարբերակով անվանում են «փարիզեցի», ԱՄՆ-ում՝ «Ջիմի գլխարկ», Իտալիայում՝ «ձեռնոց», Ֆրանսիայում՝ «անգլիական կապյուշոն», Հարավային Աֆրիկայում՝ «ֆրանսիական նամակ», Լիբանանում՝ «վերարկուիկ»:

*Բելգրադում 2005-ի դեկտեմբերին ապահով սեքսի քարոզի կողմնակիցներն ակցիայի շրջանակում 18 մետրանոց պահպանակ հագցրին քաղաքի արձաններից մեկին: Արդյունքում, նրանք տուգանվեցին «չարտոնագրված գործողությունների» համար:

*Բրիտանիայում ամուսնալուծված հայրերի կազմակերպության ներկայացուցիչները Թոնի Բլերի՝ վարչապետ լինելու օրոք «քարկոծեցին» նրան ալյուրի ու թանաքի խառնուրդով լեցուն պահպանակներով: Պահպանակները պատռվեցին, ու Բլերը թաթախվեց կապույտ փոշու մեջ: Երբ ակցիայի աղմուկը հանդարտվեց, մամուլն ակտիվորեն սկսեց քննարկել քոնդըմների որակը, քանզի դրանք շպրտելիս պատռվել էին:

*ԽՍՀՄ-ում մեկ պահպանակն արժեր 2 կոպեկ:

*Բրիտանիայի Բիստեր քաղաքում 2012-ի աշնանը «Կաղամբ եւ պահպանակներ» անունով թայլանդական ռեստորան բացվեց, որը, բացի ուտեստներ մատուցելուց, նաեւ ապահով սեքս է քարոզում: Այստեղ այցելուներին վերջում՝ հաշվի հետ, պահպանակ են մատուցում՝ ավանդական կոնֆետի փոխարեն: Ռեստորանի ինտերիերում պահպանակներից պատրաստված բազմաթիվ դեկորներ կան: Ի դեպ, հետազոտությունները ցույց են տալիս, որ բրիտանացիների շուրջ կեսն ամաչում է պահպանակ գնել:

*Պատմաբանները նշում են ԱՄՆ-ում 1920-ականների Մեծ դեպրեսիայի ժամանակաշրջանում պահպանակների արտադրության բումի մասին. օրական մինչեւ կես միլիոն պահպանակ էր վաճառվում երկրում: Հենց այդ ընթացքում նորից շատ պոպուլյար դարձան ռետինե պահպանակները՝ ի տարբերություն այդ պահին նորաձեւ լատեքսայինների: Ռետինե տարբերակները, իհարկե, ավելի անհարմարավետ էին, բայց դրանք կարելի էր բազմակի օգտագործել, ինչը կարեւոր գործոն էր խոր տնտեսական ճգնաժամի պայմաններում:

*Մերձավոր Արեւելքում պահպանակները հաճախ ոչ նպատակային են կիրառվում: Օրինակ, գյուղացիները դրանցով ջուր են տեղափոխում: Դրանք անցկացվում են բետոնի շերտերի արանքում՝ տանիքներին անջրաթափանցություն հաղորդելու համար: Պահպանակներն օգտագործվում են նաեւ ասֆալտի խառնուրդի մեջ՝ ողորկություն ապահովելու նպատակով:

*Մի շարք ռազմական գործողությունների ժամանակ ամերիկյան զինվորները հրացանների մեջ ավազի ներթափանցումից խուսափելու համար դրանց փողերին պահպանակներ էին հագցնում:

Պահպանակային 5 միֆերի հերքում

Ամենատարածված թյուրիմացություններն եմ ընտրել, հատկապես նրանց համար, ովքեր ամաչում են պահպանակ գնել, սկզբունքորեն երբեք չեն գործածում պահպանակ, եւ նրանց համար, ովքեր մտածում են, որ հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումը միանգամայն բավարար է:

Միֆ 1՝ պահպանակը կարող է պատռվել.
Իրականում, քոնդըմները միանգամայն ապահով են, ուղղակի դրանք ճիշտ գործածել է պետք:

*Հիշենք, որ պահպանակը պետք է հեռու պահել լույսի, ջերմության ու օդի երկարատեւ ազդեցությունից. այս ամենն ազդում է դրա որակի վրա:

*Մշտապես հետեւել է պետք պահպանակի ամեն մի հատիկ տուփիկի վրա նշված ժամկետին:

*Շատ ապահով են ջրային կամ սիլիկոնային հիմքով քսուք ունեցող պահպանակները, քանզի յուղային հիմքով քսուքը երբեմն քայքայում է պահպանակի թաղանթը:

*Եվս մի կարեւոր նկատառում. եթե սեքսի ընթացքում որոշում եք դադար տալ փեթինգի, կունիլինգուսի կամ սեքսուալ այլ գործողությունների համար, ապա ցանկալի է՝ տղամարդը հանի պահպանակը, իսկ վերսկսելու դեպքում նորը գործածի: Որովհետեւ դադարի դեպքում պահպանակի թաղանթն արագ չորանում է ու կարող է պատռվել սեքսը վերսկսելիս:

Միֆ 2` պահպանակը նվազեցնում է սեքսից ստացվող հաճույքը.
Այստեղ, ինչպես եւ գրեթե միշտ, ամեն ինչ հարաբերական է: Պետք է համեմատել անպաշտպան սեքսի ընթացքում «տեսնես՝ կվարակվե՞մ որեւէ բանով, թե ոչ»,  «տեսնես, հո, հանկարծ չե՞մ (չի՞) հղիանա», «տեսնես՝ կհասցնի՞ (կհասցնե՞մ) վերջում դուրս հանել առնանդամը», «տեսնես՝ խաբե՞ց, որ ոչ մի սեռավարակ չունի», «տեսնես՝ իրոք ե՞ս եմ նրա միակ սեքս-զուգընկերը», «տեսնես՝ ոչ մի ալերգիկ ռեակցիա չի՞ առաջանա մեր միկրոֆլորաների շփումից» մտքերը պահպանակ գործածելու հետ: Անհարմարության տեսանկյունից տագնապային մտքերն ավելի հոգնեցուցիչ են: Պահպանակը կասեցնում է նման հարցերի առաջացումը, թույլ տալիս հանգիստ սեքս վայելել ու բարձրացնել սեքսի որակը: Իսկ եթե նման ներքին հարցեր չեն առաջանում, ապա ոչ թե պահպանակն է անհարմար, այլ դուք եք նախանձելի լավատես: 

Միֆ 3` երկու պահպանակի գործածումն է՛լ ավելի լավ կպաշտպանի.
Սխալ մոտեցում է: Շատ ավելի արդյունավետ է մեկ պահպանակի ճիշտ, ըստ կանոնների կիրառությունը, քան իրար վրայից երկու պահպանակ հագնելը: Երկուսից ավելի պահպանակ հագնելը նվազեցնում է դրանց արդյունավետությունը, քանզի շատ մեծ է դրանց՝ միմյանց հետ շփումից ու տրորումից պատռվելու հավանականությունը:

Միֆ 4` պահպանակը չի պաշտպանում սեռավարակներից.

Իրականում, պահպանակի ճիշտ ու հետեւողական գործածումը լավագույնս պաշտպանում է սեռավարակներից: Մասնավորապես, պահպանակի օգտագործման կանոններով առաջնորդվելու դեպքում այն անցանկալի հղիությունից պաշտպանում է 98%-ով, իսկ սեռավարակներից ու ՄԻԱՎ-ից 98-99%-ով: Նույնիսկ մաշկային շփումով փոխանցվող վարակների դեպքում (օրինակ՝ հերպես, պապիլոմա) քոնդըմները նվազեցնում են ռիսկերը: Ի դեպ, գիտնականներն աշխատում են պահպանակի մի տեսակի մշակման ուղղությամբ, որը թույլ կտա հայտնաբերել առկա սեռավարակներն ու վարակները:  

Միֆ 5` պահպանակները թանկ հաճույք են.

Այստեղ եւս ամեն ինչ հարաբերական է: Եթե գործ ունեք մեկ ու մշտական սեքս-զուգընկերոջ հետ, ապա պահպանակն իրոք խնայողական ու բյուջետային տարբերակ չէ: Կարելի է միայն մատչելի ու արդյունավետ հակաբեղմնավորիչ տարբերակ ընտրել: Իսկ այ, եթե միանվագ, առաջին կամ պատահական սեքսի մասին է խոսքը, պահպանակը ֆինանսապես շատ ավելի ձեռնտու կլինի, քան հետո հղիության ընդհատումը կամ սեռավարակի բուժումը:

Լուսի Քոչարյան

Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԱզատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանինԻնչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասինՌուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով
Ամենադիտված