Ուշագրավ զարգացում Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործում
ՀասարակությունԼՐԱԳԻՐ / Հայաստանի Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Քննչական կոմիտեից պահանջել է Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության գործը, եւ նախաքննությունը կիրականացնի Ազգային անվտանգության ծառայությունը:
Գյումրիում ռուսական ռազմակայանի 21-ամյա զինծառայող Դմիտրի Յալպաեւին սպանելու մեջ մեղադրվում է Ստեփանավանի բնակիչ Արման Ջանջուղազյանը: Սպանությունը տեղի է ունեցել Գյումրիի Բուլվարային թաղամասում, խանութներից մեկի դիմաց: Թե ինչու է Ստեփանավանի բնակիչ Ջանջուղազյանը եկել Գյումրի, առայժմ հրապարակավ հայտնի չէ:
Փոխարենը ոչ պաշտոնական տեղեկությամբ հրապարակվել է, որ Ջանջուղազյանը «մահմեդական հայ» է, ընդ որում կրոնամոլ եւ երբեք չի հրաժարվում Ղուրանից: Հայտնի է նաեւ, որ Ջանջուղազյանը մոտ երկու տասնամյակ բնակվել է Հունաստանում, հետո եկել է Հայաստան եւ բնակություն հաստատել Ստեփանավանում: Նա նույնիսկ զորակոչվել է հայկական բանակ, սակայն հետո զորացրվել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով:
շարունակությունը՝ կայքում