Բնության պատասխանը Սերժ Սարգսյանին
ՀասարակությունՆախկին պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքում այսօր հրապարակել է մի լուսանկար, որը բավական լայն տարածում է ստացել, քանի որ վերաբերում է բոլորովին վերջերս մեծ աղմուկ հանած մի թեմայի:

Խոսքը Դավիթաշենում հայտնի ծառահատման դեպքի մասին է, որի համար կա նույնիսկ ձերբակալված: Թևան Պողոսյանը հրապարակել է հատված հաստաբուն ծառերից մեկի լուսանկարը, որտեղ երևում է, թե ինչպես է ծառը նոր կյանք ստանում՝ աճող շիվի տեսքով: Պողոսյանը հիշեցնում է, որ ծառահատման մեղադրանքով ձերբակալվել է 4 անչափահաս երեխաների հայրը, չնայած նա բացատրում էր, որ դրանք իր տնկած ծառերն են եղել, և ինքը ոչ թե հատել, այլ էտել է ծառերը:
շարունակությունը՝ կայքում