Հայերեն


Գործազուրկների և կուսակցությունների տարափ

Քաղաքականություն

«Առավոտ»-ը գրում է․

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակից կուսակցությունների պակաս չի զգացվի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)` ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների վերաբերյալ տեղեկատվությունից պարզ է դառնում, որ Վանաձորում առաջադրվել է 8, իսկ Գյումրիում 11 կուսակցություն: Վանաձորում քաղաքապետի պաշտոնի համար մրցելու են ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան», «Համախմբում», ՀԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ, «Հայկական վերածնունդ», «քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Գյումրիում` «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Բալասանյան դաշինք», Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ), «Գյումրեցու ոգի», «Գործարար», «Համախմբում», ՀԱԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Վանաձորում ԲՀԿ-ն ներկայացրել է ավագանու 28 հոգանոց ցուցակ, որում ներառված են 6 կանայք: Վանաձորի քաղաքապետի` ԲՀԿ-ական թեկնածուն Այծեմնիկ Օհանյանն է` Վանաձորի Բժշկական կենտրոնի բժիշկ, նախկին ավագանի: ՀՀԿ-ի թեկնածուն «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Մամիկոն Ասլանյանն է: Իշխող կուսակցության ցուցակը 68 հոգանոց է` իգական սեռի 16 ներկայացուցիչներով: Ցուցակի 2-րդ տեղում Վանաձորի պետական համալսարան հիմնադրամի ռեկտորի պաշտոնակատար Գուրգեն Խաչատրյանն է, 3-րդ հորիզոնականում` Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը: «Լուսավոր Հայաստանը» ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 35 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է ՀՀ ԱԺ պատգամավոր, կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը: Կանայք 8-ն են: Այս ցուցակում հայտնի պաշտոններ զբաղեցնողներ համարյա թե չկան, ներգրավված են ուսուցչուհիներ, աշխղեկ, դասախոս, ատամնաբույժ, նաև տնային տնտեսուհի: Վանաձորում «Համախմբումը» հանդես է եկել 33 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է ՎՊՀ դոցենտ Վահան Ղույումչյանը: Ցուցակը ներառում է 11 իգական սեռի ներկայացուցիչ: «Համախմբման» ներկայացրած ցուցակն աչքի է ընկնում հատկապես նրանով, որ այստեղ ներառված անձանց թվում շատ են գործազուրկները: ՀԱԿ-ի ցուցակը ևս 33 հոգանոց է, կանանց թվով զիջում է «Համախմբում» կուսակցությանը` 9 իգական սեռի ներկայացուցիչ: ՀԱԿ-ի` Վանաձորի քաղաքապետի թեկնածուն «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանն է: Այս ցուցակում ևս մեծ է գործազուրկների թիվը: ՀՅԴ-ն Վանաձորում հանդես կգա ավելի ընդլայնված` 38 հոգանոց ցուցակով: 12 կանայք ներառող ցուցակում ներգրավված գործազուրկների թիվն, ի տարբերություն նախորդ երկու կուսակցությունների, անհամեմատ քիչ է: ՀՅԴ-ի` Վանաձորի քաղաքապետի թեկնածուն Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական ծրագրերի պատասխանատու Նելսոն Մամուլյանն է: «Հայկական վերածնունդը» հանդես է գալիս բավականին ընդգրկուն ցուցակով` 70 հոգանոց` 19 կանանցով: Վանաձորի քաղաքապետի թեկնածուն ավագանու անդամ Արկադի Փելեշյանն է: Այս ցուցակում ևս մեծ թիվ են կազմում գործազուրկները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը անդամների թվով զիջում է մյուսներին. 21 հոգի: Կանայք 6-ն են: Քաղաքապետի թեկնածուն Վահագնաձորի հիմնական դպրոցի ուսուցիչ Արամ Խաչատրյանն է: Գյումրիում առաջադրված 11 կուսակցություններից է «Ալյանսը»: 23 հոգանոց ցուցակը գլխավորում է գործազուրկ Արմեն Բադալյանը: Գործազուրկների թվով ռեկորդային է այս կուսակցության ցուցակը` 23 անդամից 17-ը գործազուրկ են: «Բալասանյան դաշինքը» առավելագույն թվով անդամներով ցուցակ է ներկայացրել` 99 հոգի: Այն գլխավորում է Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այս դաշինքում ընդգրկված են ՀՀԿ, ՀՔԴՄ-ն: Փաստորեն, Գյումրիում իշխող կուսակցությունը` ՀՀԿ-ն, ինքնուրույն հանդես չի գալիս, այլ հանդես է գալիս դաշինքով: ԲՀԿ-ի ցուցակը 49 հոգանոց է, այն գլխավորում է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի պրոֆեսոր Վարդևան Գրիգորյանը: Այս ցուցակում ընդգրկված են նաև թոշակառուներ: ԳԱԼԱ-ն հանդես է գալիս 24 հոգանոց ցուցակով: Գյումրիի քաղաքապետի թեկնածուն ԳԱԼԱ հ/ը, հիմնադիր սեփականատեր Վահան Խաչատրյանն է: Ցուցակի 2-րդ տեղում Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբի խորհրդի նախագահ, «Ասպարեզ» օրաթերթի և www. asparez.am կայքի խմբագիր, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն է: 3-րդ հորիզոնականում www.galatv.am կայքի գլխավոր խմբագիր Քրիստինա Մկրտչյանն է: «Գյումրեցու ոգի» և «Գործարար» կուսակցությունները հանդես են եկել 16 հոգանոց ցուցակներով: «Համախմբումը» Գյումրիում ևս հանդես է եկել 33 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է Հ.Ժ.Հ. ՍՊԸ տնօրեն Հովհաննես Ասոյանը: Գյումրիում ՀԱԿ-ն առաջադրել է քաղաքապետի կին թեկնածու: 22 հոգանոց ցուցակը գլխավորում է Եպրաքսյա Մեխակյան ա/ձ, Շրջապատ շաբաթաթերթի հիմնադիր Եպրաքսյա Մեխակյանը: 2-րդ հորիզոնականում լրագրող Արման Գալոյանն է: ՀՅԴ-ի 33 հոգանոց ցուցակը գլխավորում է Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանը, այս ցուցակում շատ են կրթության ոլորտի ներկայացուցիչները: «Հայկական վերածնունդի»`Գյումրու քաղաքապետի թեկնածուն ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն է: Կուսակցությունը ներկայացրել է 90 հոգանոց ցուցակ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է գործազուրկ Արթուր Համբարձումյանը: Ցուցակում ընդգրկված է նաև «Արարատնյուզ» կայքի խմբագրի օգնական Էմմա Պալյանը:

 

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված